Ներկայացվել է ամենաարագ սերիական Dodge Charger-ը:
04 Հուլիս 2020
Ամերիկյան Dodge ընկերությունը ներկայացրել է Charger սեդանի նոր մոդիֆիկացիա՝ SRT Hellcat Redeye անվանմամբ: Այն մակնիշի պատմության մեջ ամենաարագ սերիական սեդանն է: Պատվերների ընդունումը դիլերները կսկսեն ընթացիկ տարվա աշնանը, իսկ առաջին մեքենաները գնորդներին կհասնեն 2021 թ գարնանը: Մոդելի արժեքը կսկսվի 80 000 դոլարից: