Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bentley-ն ներկայացրել է նոր սերնդի Bentayga ամենագնացը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
01 Հուլիս 2020

Հանրահայտ Bentley Bentayga քրոսովերը, որը թողարկվում է 2015 թվականից, ենթարկվել է պատմության մեջ ամենածավալուն ռեսթայլինգի: Ընկերության մասնագետները աշխատել են թե արտաքինի վրա, որն այժմ նման է վերջին սերնդի Continental GT և Flying Spur մոդելներին, ինչպես նաև զգալիորեն փոփոխել են սրահի կառուցվածքն ու թարմացրել սարքավորումների ցանկը: 


Ընկերությունում նշում են, որ Bentley Bentayga-ն ցուցադրում է մակնիշի դիզայնի նոր լեզուն: Ամբողջությամբ վերաիմաստավորված առաջնամասն ու թափքի հետնամասը չեն ազդել աերոդինամիկ դիմադրության գործակցի և վերամբարձ ուժի վրա, սակայն քրոսովերի արտաքինը դարձրել են ավելի ժամանակակից և դինամիկ:  Նոր կերպարի կենտրոնական տարրը ռադիատորի «մատրիցային» ճաղավանդակն է: Այն դարձել է ավելի լայն և կապոտի հետ միանում է ավելի սահուն, քան նախկինում: Նոր օվալաձև լուսարձակները՝  բյուրեղյա հիմքով, տեղաշարժվել են դեպի վերև: Բացի այդ թափքի ներկապնակին ավելացվել է երկու նոր երանգ՝ կանաչ Viridian-ը, որը հիմնված է  EXP 10 Speed 6 կոնցեպտի գույնի վրա, և բեժ Patina-ն: 



Նորացված Bentayga-ի օպտիկան մատրիցային է՝ մեկ բլոկին բաժին ընկնող 82 լուսադիոդային մոդուլներով և մոտակա լուսավորության երեք ռեժիմներով՝ քաղաքի, քաղաքից դուրս ճանապարհների և արագընթաց մայրուղիների համար: Լուսարձակները ադապտացվում են լուսավորության աստիճանին և կարող են մգեցնել որոշ հատվածներ՝ կանխելով հանդիապակաց ավտոմեքենաների վարորդների կուրացումը:  



Հետնամասում նկատելի են Continental GT մոդելին նմանվող լապտերները, իսկ համարանիշի շրջանակը իջել է թափարգելի վրա: Ֆիրմային թևիկների կողքին հայտնվել է Bentley գրվածքը:  Փոփոխվել է արտանետման խողովակների և սփոյլերի ձևը: Քրոսովերի հետևի անվամեջը մեծացել է 20 միլիմետրով: Բացի այդ առաջին անգամ քրոսովերի վրա տեղադրվել են 22 տաքացվող ջրամուղներով ապակեմաքրիչներ:



Ռեսթայլինգային Bentley Bentayga-ի սրահը ամբողջությմաբ վերաիմաստավորվել է: Առավել նկատելի փոփոխությունների թվում են դռների նոր վահանակները, ղեկը, նստատեղերը, առջևի վահանակն ու վիրտուալ սարքավորումների վահանակի գրաֆիկական լուծումները: 10,9-դյույմանոց սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգն այսուհետ հասանելի է դարձնում նաև Apple CarPlay և Android Auto ծրագրերը ու բացի այդ սարքավորված է USB-C միակցումներով և ազդանշանի ուժեղացուցիչով անլար լիցքավորման մոդուլով: Սարքավորումների ցանկը համալրված է նավիգացիայով, պրոյեկցիոն դիսփլեյով, հետևի ուղևորների համար նախատեսված ժամանցային համակարգով և 1870 վ հզորությամբ օպցիոնալ Naim աուդիոհամակարգով, որն ունի 20 բարձրախոս և ձայնային վեց պրոֆիլ:  



Սկզբնական փուլում ռեսթայլինգային Bentley Bentayga-ն կառաջարկվի 4 լիտր ծավալով V8 բիտուրբո շարժիչով, որը զարգացնում է 550 ձ.ուժ հզորություն և 770 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:  Այս մոդիֆիկացիայի քրոսովերը 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4,5 վայրկյանում և կարող է արագանալ մինչև 290 կմ/ժ: Ավելի ուշ մոդելային շարքում կհայտնվեն հիբրիդային տարբերակն ու  «լիցքավորված» Speed մոդիֆիկացիան՝ 6,0-լիտրանոց W12 շարժիչով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio