Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է էլեկտրական Lordstown Endurance պիքապը:

29 Հունիս 2020

Ամերիկյան Lordstown Motors ստարտափը ցուցադրել է էլեկտրական Endurance պիքապի նախասերիական տարբերակը, որի նորմուտը հետաձգվել էր COVID-19 համավարակի պատճառով: Մոդելը սարքավորված է չորս էլեկտրական շարժիչներով և նախատեսված է հիմնականում կոմերցիոն հաճախորդների համար:  Հայտարարված արժեքը 52 500 դոլար է, ինչը համեմատելի է սեգմենտի բացարձակ առաջատար Ford F-150 մոդելի Lariat 4WD մոդիֆիկացիայի գնի հետ:

Ներկայացվել է նոր սերնդի Ford F-150-ը:

27 Հունիս 2020

ԱՄՆ-ում իր նորամուտն է նշել պաշտամունքային Ford F-150 պիքապի նոր սերունդը: Այս դասի ամենաճանաչված մոդելը դարձել է էլ ավելի հզոր, ստացել է նոր արտաքին և պահպանել է պողպատյա շրջանակը: Գնորդները հնարավորություն կունենան ընտրելու ռադիատորի ճաղավանդակի 11 տարբերակներից, խցիկի երեք տեսակներից և ուժային վեց ագրեգատներից որևէ մեկը: Նոր F-150-ի վաճառքները կմեկնարկեն 2020 թվականի երրորդ եռամսյակում, իսկ արտադրությունը կկազմակերպիվի Միչիգանի և Քանզաս-Սիթիի գործարաններում: 

Volkswagen Arteon՝ պլանային ռեսթայլինգ և ընդլայնված մոդելային շարք:

26 Հունիս 2020

Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է Arteon մոդելի նորացված ընտանիքը:  Այժմ այն հասանելի է լիֆթբեք և ունիվերսալ թափքերով, իսկ մոդիֆիկացիաների շարքը ընդլայնվել է լիցքավորվող eHybrid հիբրիդով և 320 ձ.ուժ հզորությամբ R-տարբերակով: Եվրոպայոում Volkswagen Arteon-ը կհանվի վաճառքի արդեն այս տարվա աշնանը, ընդ որում  հիբրիդներն ու R-տարբերակները կհասցվեն դիլերներին սովորական մոդելների հետ գրեթե միաժամանակ: 

Ներկայացվել է երկրորդ սերնդի Opel Mokka-ն:

25 Հունիս 2020

Գերմանական Opel ընկերությունը մանրամասներ է ներկայացրել Mokka քչոսովերի նոր սերնդի մասին: Մոդելը դարձել է ավելի կոմպակտ, ավելի արտահայտիչ և ստացել է մինիմալիստական ինտերիեր: Այն շուկա կհանվի երեք տեսակի շարժիչով՝ բենզինային, դիզելային և էլեկտրական: Քրոսովերի վաճառքները Եվրոպայում կմեկնարկեն 2021 թվականի առաջին եռամսյակում:  

Lamborghini-ն կթողարկի Urus քրոսովերի հատուկ մոդիֆիկացիա:

24 Հունիս 2020

Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է Urus քրոսովերի «դիզայներական» տարբերակը՝ Pearl Capsule անվանմամբ: Սովորական մոդելներից այն տարբերվում է ինտեիերի և էքստերիերի երկգույն ձևավորմամբ, որտեղ գերակշռում են դեղինը, նարնջագույնն ու կանաչը: Առանձնահատուկ կլինեն նաև սրահի ձևավորումն ու անվասկավառակները: Հատուկ ոճի մշակմամբ զբաղվել է Lamborghini Centro Stile ստորաբաժանումը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio