Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորացված Audi Q5՝ փափուկ հիբրիդային մոդիֆիկացիայով:
30 Հունիս 2020

Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է Q5 քրոսովերի պլանային ռեսթայլինգը: Այն որոշակի փոփոխվել է արտաքինից, ինչպես նաև հարստացրել է սարքավորումների ցանկը:  Եվրոպայում մոդելի վաճառքները կմեկնարկեն արդեն ընթացիկ տարվա աշնանը: 



Ռեսթայլինգային Audi Q5-ն իր նախորդից կարելի է տարբերակել ռադիատորի ութանկյուն Singleframe ճաղավանդակով, որը մի փոքր ներս է ընկած, ինչի հաշվին տեսողաբար ավելի լայն է թվում: Փոխվել է կողային օդակլանիչների տեսքը, որոնք այժմ ավելի բարձր են և զարդարված են սեղանաձև ներդիրներով: Նորություններից հիշատակման են արժանի նաև հետևի լապտերները, դրանց միացնող դեկորատիվ գիծը, ինչպես նաև հորիզոնական «լողակով» դիֆուզորը: Նոր դիզայներական լուծում են ստացել նաև ավտոմեքենայի շեմքերը, ինչի շնորհիվ, կողքից նայելով, կարելի է մտածել, որ մեքենան ավելի բարձր է, քան նախկինում:



Նոր Q5-ի արդեն իսկ հիշատակված հետևի լապտերների օպցիոնալ բլոկերը իրականացված են հաջորդ սերնդի OLED տեխնոլոգիայով, իսկ դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է  18 սեգմենտից՝ բաժանված երեք մոդուլների:   Ընդհանուր առմամբ հասանելի է «լուսային ստորագրության» երեք տարբերակ, որոնցից մեկը ընտրվում է ավտոմեքենան պատվիրելու պահին, ևս մեկը առաջարկվում է  Dynamic ռեժիմում: Ընդ որում, լուսարձակների պատկերը կարելի է փոխել անմիջապես ընթացքի ժամանակ: Օրինակ, երբ հետևից եկող մեքենան մոտենում է ավելին, քան երկու մետրն է, էլեկտրոնային համակարգը ավտոմատ միացնում է բոլոր սեգմենտները: 



Ռեսթայլինգային քրոսովերի սրահում հայտնվել է նոր Modular Infotainment Platform (MIB 3) մուլտիմեդիա համակարգը՝ 10,1-դյույմանոց կենտրոնական դիսփլեյով, որը կարելի է համակցել սարքավորումների վահանակի՝ թե ավանդական, թե 12,3-դյույմանոց  վիրտուալ տարբերակի հետ: Նոր համակարգի հաշվիչ հզորությունը նախկինին գերազանցում է տասը անգամ: Տեղեկատվական ժամանցային համալիրը թույլ է տալիս օգտվել Amazon Alexa ձայնային օգնականից և Car-to-X ծառայություններից, ինչը ենթադրում է, որ վարորդը հնարավորություն է ստանում ներբեռնել լուսացույցների աշխատանքի և հասանելի կայանտեղիների մասին տեղեկությունները անմիջապես մեքենայի բորտհամակարգչի մեջ:



Վաճառքների սկզբնական շրջանում նոր քրոսովերը հասանելի կլինի միայն Q5 40 TDI (204 ձ.ուժ և 400 Նմ մոմենտ) մոդիֆիկացիայով, որը սարքավորվում է երկլիտրանոց քառագլան դիզելային շարժիչով և 12-վոլտանոց ստարտեր-գենրատորով: Ագրեգատը համակցվում է  յոթաստիճան S tronic ռոբոտացված փոխանցումատուփի և quattro ultra լիաքարշ համակարգով: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը քրոսովերը զարգացնում է 7,6 վայրկյանում, իսկ կոմբինացված ցիկլում ծախսում է 5,4 լիտր վառելիք:



Բացի սովորական համալրումներից Audi Q5-ի առաջին գնորդները հնարովորություն կունենան ձեռք երել edition one հատուկ մոդիֆիկացիան: Այն առանձնանում է դեկորի սև տարրերով, արգելակային կարմիր ենթակիրներով, 19-դյույմանոց անվասկավառակներով և սպորտային նստատեղերով: Որպես ընտրություն հասանելի կլինի թափքի չորս երանգ՝ կանաչ, կապույտ, սև և սպիտակ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio