ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ford Mustang Mach-E` յոթ էլեկտրական շարժիչով: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21 Հուլիս 2020
Ford Performance սպորտային ստորաբաժանումը և RTR Vehicles թյունինգային աթելիեն ներկայացրել են էլեկտրական Mustang Mach-E քրոսովերի մրցարշավային մոդիֆիկացիան: Ըստ ինժեներների, Mustang Mach-E 1400-ը ստեղծված է դրիֆթ մրցումներին մասնակցելու համար: Բացի այդ, ակնկալվում է, որ մոդելը կներգրավվի նաև NASCAR մրցաշարում: «Լիցքավորված» մոդիֆիկացիայի արժեքը դեռևս չի հայտարարվել:
Mustang Mach-E 1400 սպորտային մոդիֆիկացիան զգալիորեն տարբերվում է սերիականից: Այն սարքավորված է միանգամից յոթ էլեկտրական շարժիչներով, որոնցից երեքը տեղադրված են առջևից, չորսը՝ հետևում: Ուժային ագրեգատի ընդհանուր հզորությունը կազմում է 1400 ձ.ուժ, ընդ որում քարշուժը կարելի է ճկուն կերպով բաշխել սռնիների միջև, կամ ընդհանրապես անջատել առջևի, կամ հետևի շարժիչները առանձին-առանձին: Մեքենան ստացել է նաև 56,8 կՎտժ տարողությամբ նիկել-մագնեզիում-կոբալտային մարտկոց:
Mustang Mach-E 1400-ի զանգվածը նվազեցնելու համար՝ դրա թափքի պանելները պատրաստվել են պլաստիկից: Ավտոմեքենայի վրա տեղադրվել է նաև մեծ հակաթև, որը 257 կմ/ժ արագությամբ ընթանալիս, ստեղծում է մեկ տոննային հավասարազոր սեղմիչ ուժ: Քրոսովերը սարքավորված է նաև էլեկտրաէներգիայի ռեկուպերացիայի համակարգով, ճկուն կարգավորվող հակատեղապտուտային համակարգով, մեխանիկական արգելակներով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում՝ արագ լիցքավորել մեքենան պիթստոպերի ընթացքում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: