ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
BMW-ն կթողարկի 5-րդ սերիայի հիբրիդային նոր տարբերակ:
24 Օգոստոս 2020
Գերմանական BMW ընկերությունը մանրամասներ է հաղորդել 5-Series սեդանի ամենաբարձր համալրման հիբրիդային մոդիֆիկացիայի թողարկման մասին: Չնայած բենզին-էլեկտրական 545e xDrive մոդելի արժեքը դեռևս հայտնի չէ, նախնական պատվերները արդեն իսկ ընդունվում են եվրոպական դիլերական կենտրոններում, իսկ առաջին օրինակները գնորդներին կհասնեն ընթացիկ տարվա նոյեմբերին:
BMW-ի հիբրիդների շարքում 545e xDrive կգրավի ամենաբարձր դիրքը, քանի որ դրա ուժային ագրեգատը հիմնված է 3,0-լիտրանոց տուրբոշարժիչի վրա: Վերջինս «ընկերակցում» է 109 ձ.ուժ հզորությամբ (250 Նմ) էլեկտրական շարժիչը, իսկ 11,2 կՎտժ տարողունակությամբ քարշային մարտկոցը տեղադրված է հետևի շարքի նստատեղերի տակի հատվածում:
BMW 545e-ն զարգացնում է 394 ձ.ուժ հզորություն և 600 Նմ ոլորող մոմենտ, որոնք ապահովում են 0-ից 100 կմ/ժ թափառք ընդամենը 4,7 վայրկյանում: Մոդիֆիկացիան առաջարկվում է բացառապես լիաքարշ տարբերակով: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով խառը ցիկլում մեքենան կծախսի մինչև 2,4լ վառելիք յուրաքանչյուր 100 կիլոմետրի համար, իսկ միայն էլեկտրական ռեժիմում այն ունակ է հաղթահարել մինչև 57 կմ NEDC ցիկլում:
Հիբրիդային այս մոդելի գլխավոր առանձնահատկությունը մի քանի լրացուցիչ ընթացային ռեժիմների առկայությունն է՝ Hybrid, Hybrid Eco Pro և Electric: Բացի այդ, էլեկտրական ռեժիմում ցածր արագությամբ ընթանալիս, մեքենան արձակում է արհեստական ձայներ՝ հետիոտներին նախազգուշացնոլու համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: