Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rolls-Royce Wraith Kryptos` գաղտնի հաղորդագրությամբ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23 Օգոստոս 2020

Բրիտանական Rolls-Royce ընկերությունը վերջերս ներկայացրել է Wraith կուպեի մի բացառիկ մոդիֆիկացիա, որի դիզյանում թաքնված է դրա ապագա սեփականատիրոջն ուղղված գաղտնի ուղերձ: Ուղերձի բովանդակությունը հայտնի է ընդամենը երկու հոգու՝ մոդելի դիզայներ Քեթրին Լեմանին և ապրանքանշանի գործադիր տնօրեն Թորստեն Մյուլեր-Օթվոսին: 


Wraith Kryptos Collection մոդիֆիկացիան կթողարկվի ընդամենը 50 օրինակով՝  էքսկլյուզիվ Delphic Grey մոխարգույն թափքով: Դրա առանձնահատկությունը հիմնական անտրացիտային շերտն է, որը լրացված է միայն արև տակ տսանելի դարձող կապույտ և կանաչ կայծկլտոցներով:  Coachline ակցենտային գիծը կրկնակի է՝ վերևի հատվածը իրականացված է Kryptos Green նոր երանգով, իսկ ստորին հատվածը՝ Dark Grey երանգով: Wraith Kryptos-ի կերպարն ամբողջացնում են Orbit Grey հղկված անվասկավառակները՝ կենտրոնական մասի կանաչ եզրակավորմամբ: 



Ծածկագրերը սփռված են ամբողջ ավտոմեքենայով մեկ, իսկ առաջինը հենց «Էքստազի ոգի» արձանիկի հիմքում է: Կոդն իրենից ներկայացնում է փորագրված և կանաչ էմալով պատված գծեր և կետեր, որոնք առաջին հայացքից թվում են պարզապես դեկորատիվ տարրեր:  Հաջորդ ծածկագիրը դրոշմված է շեմքերի վերդիրների վրա, ևս մեկը՝ նստատեղերի գլխակալներին, որտեղ այն փոխարինել է ավանդական RR նշանը: Մեքենայի առաստաղին օպտիկամանրաթելային լուսատարների օգնությամբ պատկերված է հատուկ նախշ, որը նման է տվյալների հոսքի: Նույն լուծումը կրկնվում է նաև դռների ձևավորման մեջ:  



Տեխնիկական տեսանկյունից կոլեկցիոն Wraith Kryptos-ը չի տարբերվում սերիականից:  Կուպեն սարքավորվում է 6,6-լիտրանոց V12 երկտուրբո շարժիչով, որը զարգացնում է 632 ձ.ուժ հզորություն և 870 Նմ ոլորող մոմենտ: Ագրեգատը համակցվում է ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը մեքենան ունակ է զարգացնել 4,5 վայրկյանում: Առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ ցուցանիշով: 



Ըստ Rolls-Royce-ի մասնագետների, «ուղերձի գաղտանզերծումը այն բանալին է, որի միջոցով կարելի է հասկանալ օբյեկտի իրական իմաստը, որը հակառակ դեպքում կընկալվեր ընդամենը որպես արվեստի գործ»: Պատասխանների տարբերակները կարելի է ուղարկել ընկերության ֆիրմային Whispers հավելվածի միջոցով, որը հասանելի է միայն Rolls-Royce-ի սեփականատերերին: Այդ ծառայությունը կարելի է համեմատել LinkedIn սոցիալական ցանցի հետ, որը, սակայն, ավելի փակ է և էլիտար ու միավորում է աշխարհի առավել ազդեցիկ մարդկանց:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio