ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է ամենահզոր և արագ բրիտանական քրոսովերը:
27 Օգոստոս 2020
Բրիտանական Lister Motor ընկերությունը, որն ունի ավտոարտադրողի կարգավիճակ, ներկայացրել է մառախլապատ Ալբիոնում երբևէ ստեղծված առավել արագ և հզոր քրոսովերը: Stealth մոդելը, որը հիմնված է Jaguar F-Pace-ի SVR մոդիֆիկացիայի վրա, առաջարկում է 675 ձ.ուժ հզորություն, իսկ դրա առավելագույն արագությունը կկազմի 314 կմ/ժ:
Նախագծի հիմքում ընկած Jaguar F-Pace SVR-ը առաջարկվում է 5,0-լիտրանոց կոմպրեսորային շարժիչով, լիաքարշ համակարգով և ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփով: Գործարանային վիճակում այն զարգացնում է 550 ձ.ուժ հզորություն և 680 Նմ ոլորող մոմենտ: Lister-ի մասնագետների աշխատնքից հետո այդ ցուցանիշները աճել են մոտ 22 տոկոսով՝ հասնելով 675 ձ.ուժ և 720 Նմ: Սրան նպաստել է կառավարման բլոկի նոր ծրագրային ապահովումը և հատուկ նախագծված ինտերքուլերի, ինչպես նաև օդակլանման և զտման համակարգերի տեղադրումը:
Ընկերությունում Stealth-ն անվանում են Մեծ Բրիտանիայի առավել արագ և հզոր քրոսովերը: Այն գերազանցում է թե՛ Aston Martin DBX-ին (550 ձ.ուժ և 700 Նմ), թե՛ Bentley Bentayga Speed-ին (635 ձ.ուժ և 900 Նմ), և նույնիսկ Rolls-Royce Cullinan Black Badge-ին (600 ձ.ուժ և 900 Նմ): Ընդ որում VMAX200 պոլիգոնում կայացած փորձարկումների ընթացքում Stealth-ը դրեգ ձևաչափով գերազանցեց նաև Lamborghini Urus-ին: Թվերով այդ ցուցանիշները ունեն հետևյալ տեսքը՝ 0–60 մղոն (97 կմ) ժամում արագությունը մեքենան զարգացնում է 3,6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 314 կմ/ժ: Համեմատության համար նշենք, որ Jaguar F-Pace SVR-ի առավելագույն արագությունը սահմանափակված է 283 կմ/ժ ցուցանիշով, իսկ նույն արագացման համար պահանջվում է գրեթե կես վայրկյանով ավելին:
Lister Stealth-ի աերոդիամիկան և արտաքին տեսքը բարելավելու համար կիրառված են ավելի մեծ օդակլանիչներով ածխածնային պլաստիկից առջևի թափարգելը ավելի մեծ արգելակային սկավառակները, հետևի կոմպոզիտային դիֆուզորն ու արտանետման պողպատյա խողովակները՝ կարոբնային վերդիրներով: Բացի այդ, քրոսովերը ստացել է ավելի լայն անվակամարներ և 23-դյույմանոց Vossen անվասկավառակներ: Քրոսովերի սրահը հնարավոր է լրամշակել 36 տարբեր երանգով առաջարկվող Bridge of Weir կաշվով: Հասանելի կլինի նաև դարձակարերի 90 տարբերակ, որոնք հնարավոր է կիրառել անվտանգության ամրագոտիների, նստատեղերի, ղեկի, առաստաղի և առջևի վահանակի ձևավորման համար:
Lister Stealth-ը կթողարկվի ընդամենը 100 օրինակով և յոթ տարվա երաշխիքային սպասարկմամբ: Քրոսովերի նախնական արժեքը կազմում է 109 950 ֆունթ սթերլինգ, այն դեպքում, երբ Jaguar F-Pace SVR-ը մոտ 25-30 տոկոսով ավելի էջան է, (75 375 ֆունթ սթերլինգ), իսկ Aston Martin DBX-ը՝ գրեթե 45 տոկոսով ավելի թանկ է (158 000 ֆունթ սթերլինգ):
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: