Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ford-ը ներկայացրել է Bronco ամենագնացի հատուկ տարբերակներ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25 Օգոստոս 2020

Bronco մոդելի թողարկման 55-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Ford ընկերությունը նախապատրաստել է հինգ թեմատիկ կոնցեպտ՝ ավտոմոբիլային արկածներն ու ակտիվ հանգիստը գնահատող հաճախորդների համար: Ըստ էության այս սերիան կոչված է նաև գովազդելու աքսեսուարների կատալոգն ու ցուցադրել նոր Bronco-ի անհատականացման հնարավորությունները: 


Առաջին կոնցեպտը կոչվում է Ford Bronco Four-Door Outer Banks Fishing Guide և նախատեսված է պրոֆեսիոնալ ձկնորսների համար: Ամենագնացը սարքավորված է առջևի նստատեղերի հատվածում ձգվող Bestop Sunrider փափուկ տանիքով,  նոր ռեյլինգներով և լայնակի ձողերով, Yakima LockNLoad Platform բեռնարկղով, ինչպես նաև հատուկ այս մոդելի համար նախագծված «նստարանով», որին կարելի է ամրացնել կարթերը: Ford Performance հավաքովի թափարգելը՝ զանգվածեղ աղեղով, նախատեսված է դեպի ձկնորսության վայր տանող ճանապարհները մաքրելու համար:

Bronco Four-Door Outer Banks Fishing Guide

Bronco Two-Door Trail Rig ամենագնացը հարմար է «դաժան» թրեյլային մրցումների համար: Կոնցեպտը հիմնված է Badlands տարբերակի վրա և սարքավորված է խողովակային դռներով և հատուկ փականներ ունեցող անվասյավառակներով: Տանիքին տեղադրված է 40-դյույմանոց լուսային «հեծան»: Սարքավորումների ցանկի մեջ ներառաված են նաև Ford Performance by WARN կարապիկը և ավազով տեղաշարժման համար նախատեսված հատուկ մոդուլներ: Այս շրջանակային ամենգնացին ընկերակցում է նմանատիպ լուծումներով աչքի ընկնող Bronco Sport Trail Rig կոնցեպտը՝ կախոցի լիֆթ-կոմպլեկտով, BFGoodrich Mud-Terrain T/A KM3 31-դյույմանոց անվադողերով, լրացուցիչ լուսային սարքավորումներով և տանքիքին տեղադրված բեռնարկղով: 

Bronco Two-Door Trail Rig

Bronco Sport TOW RZR ամենագնացը նախատեսված է ավելի փոքր փոխադրամիջոցներ, օրինակ՝ Polaris RZR XP Turbo 1000 բագգի քարշակելու համար, այդ իսկ պատճառով սարքավորված է բացառապես նվազագույն անհրաժեշտ աքսեսուարներով, այն է՝ II դասի ֆարկոպով (կցորդի զանգվածը չպետք է գերազանցի մեկ տոննան):

Bronco Sport Off-Roadeo Adventure Patrol

Եվ վերջապես հինգերորդ կոնցեպտը՝  Bronco Sport Off-Roadeo Adventure Patrol-ը հանդես կգա որպես օժանդակման միջոց Bronco Off-Roadeo միջոցառումների ժամանակ: Դրանք հատուկ դասընթացներ են՝ նախատեսված Ford Bronco  մոդելի սեփականատերերի համար և ուղղված նրանց վարորդական վարպեությունը կատարելագործելուն: Փրկարար քրոսովերը սարքավորված է դրոնով, սրահում տեղադրված՝ հեծանիվի Yakima ամրանով, և անանցանելի ճանապարհներին մնացածներին դուրս բերելու համար անհրաժեշտ ողջ սարքավորումներով:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio