Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորացված Porsche Panamera՝ վերանայված շարժիչներ և նոր հիբրիդ:
26 Օգոստոս 2020

Porsche Panamera ընտանիքը ենթարկվել է պլանային թարմացման, որն առաջինն է 2016 թվականին մոդելի թողարկումից հետո: Հիմնական փոփոխությունները առնչվում են շարժիչների գամմային և սարքավորումների ցանկին, մինչդեռ արտաքինը ստացել է կոսմետիկ շտկումներ: 



Մոդիֆիակցիաների շարքը այժմ ավարտվում է Turbo S-ով, որը փոխարինելու է նախկին Turbo տարբերակին: Դրա 4,0-լիտրանոց V8 շարժիչը զարգացնում է 630 ձ.ուժ և 820 Նմ ոլորող մոմենտ, ինչը 80 ձ.ուժ և 50 Նմ ավելին է, քան նախկինում: Ավելացված հզորությանը համապատասխան կատարելագործվել է նաև եռախցիկ պնևմատիկ կախոցը, որն աչքի է ընկնում ավելի հստակ կարգավորումներով: 



Դեռ մինչև նորամուտը Panamera Turbo S-ը հաղթահարեց գերմանական Նյուրբուրգռինգի «Հյուսիսային ոլորոանը» ավելի արագ, քան Chevrolet Corvette С8-ը՝ գերազանցելով իր նախորդին ամբողջ 13 վայրկյանով: Ամբողջական շրջանը մեքենան հաղթահարեց 7 րոպե 29,81 վայրկյանում: Ըստ պաշտոնական մասնագրերի 0-ից 100 կմ/ժ արագացման համար Turbo S-ը ծախսում է 3,1 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 315 կմ/ժ ցուցանիշով: 



Նորացված Panamera-ն և Panamera 4-ը այժմ սարքավորված են 2,9-լիտրանոց V6 շարժիչով, որը զարգացնում է 330 ձ.ուժ հզորություն և 450 Նմ ոլորող մոմենտ: Այն փոխարինել է նույն բնութագրերով, սակայն ավելի ծախսատար 3,0-լիտրանոց ագրեգատը: Մոդելային շարքը համալրվել է 4S E-Hybrid մոդիֆիկացիայով, որի ուժային ագրեգատը հիմնված է 440 ձ.ուժ հզորությմաբ 2,9-լիտրանոց բիտուրբո շարժիչի հիման վրա: Այն ներառում է նաև 100 կՎտ (136 ձ.ուժ) հզորւթյամբ էլեկտրական շարժիչ, որը ներկառուցված է ութաստիճան երկկցորդանի PDK փոխանցումատուփի մեջ: Ընդհանուր արտադրողականությունը կազմում է 560 ձ.ուժ և 750 Նմ: Թարմացվել է նաև Panamera GTS մոդելի V8 շարժիչը,  որն այժմ զարգացնում է 480 ձ.ուժ հզորություն և 620 Նմ ոլորող մոմենտ: GTS մոդիֆիկացիան ստացել է արտանետման նոր համակարգ՝ ասիմետրիկ դասավորված խլացուցիչներով:



Մոդելի արտաքինը ենթարկվել է թեթև շտկման: Ռեսթայլինգային Panamera-ն առանձնանում է առջևի թափարգելի ավելի մեծ օդակլանիչներով, հետևի նոր լապտերներով, որոնք այսուհետ միացված են փոփոխված դիզայնով բարակ լուսադիային ժապավենով: Ընտրության համար հասանելի է 20 և 21 դյույմ տրամագծով անվասկավառակների տասը տարբերակ: Porsche-ն թարմացրել է նաև մուլտիմեդիա համակարգը, որն այժմ համատեղելի է Apple CarPlay ծրագրի հետ և ավելի լավ է հասկանում ձայնային հրահանգները: Բացի այդ, երթևեկության շարքի պահպանման համակարգը այսուհետ ընդգրկված է ստանդարտ սարքավորումների ցանկում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio