Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել են ամենամատչելի Mercedes AMG մոդելի՝ A35-ի նոր պատկերները:

18 Սեպտեմբեր 2018

Mercedes-AMG ընկերությունը հրապարակել է իր մոդելային շարքի «ամենակրտսեր» մոդելի հերթական պատկերները: Խոսքը «լիցքավորված» A35 հեչբեքի մասին է: Լուսանկարները գաղափար են տալիս ավտոմեքենայի առաջնամասի և հետնամասի, ինչպես նաև աերոդինամիկ լուծումների մասին:

Պաշտոնապես ներկայացվել է BMW iNEXT էլեկտրական քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17 Սեպտեմբեր 2018

Համացանցում հայտնվել են կոնցեպտուալ BMW iNEXT էլեկտրական քրոսովերի լուսանկարները: Նորույթը կոչված է ցուցադրել ապագայի տրանսպորտի տեսլականը և կդառնա 2021 թ սերիական մոդելի նախատիպը: ԶԼՄ ներկայացուցիչներին ավտոմեքենան կցուցադրվի անսովոր եղանակով՝ BMW Vision iNext World Flight ավիաշոուի շրջանկաներում:

Անկախության տոնը Իջևանում: «Armenian Extreme Fest»-ը կկայանա սեպտեմբերի 21-ից 23-ը:

15 Սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 21-23-ը Իջևան քաղաքում Multi Force 2018 ավտոմրցարշավի շրջանակներում, որը տարածաշրջանի ամենախոշոր ավտոմրցարշավն է, տեղի կունենա «Armenian Extreme Fest»-ը,  որին կմասնակցեն շուրջ 200 վարորդներ ՀՀ-ից, Վրաստանից, Ռուսաստանից, Պարսկաստանից, Թուրքիայից։  Փառատոնի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա օգտվել Յելլ Էքստրիմ Պարկի հայտնի «կամազից», ինչպես նաև զբագվել պարագլայդինգով, փեյնթբոլով, սքայբոլով։

Kia ProCeed ` նոր «շութինգ-բրեյքը» Կորեայից:

13 Սեպտեմբեր 2018

Հինգդռնանի Kia ProCeed «շութինգ-բրեյքը» գաղտնազերծվել է Փարիզում կայանալիք պրեմիերայի նախօրեին: Մոդելն ամբողջովին նախագծել են Kia-ի գերմանական դիզայն-կենտրոնն ու փորձարարա-նախագծական եվրոպական ստորաբաժանումը, իսկ դիզայնի լուծումներն արդեն իսկ բացահայտվել էին 2017 թ կոնցեպտի մեջ:  Մոդելն աչքի է ընկնում սահուն տանիքով, թափքի յուրահատուկ հետնամասով և ունիվերսալին բնորոշ ֆունկցիոնալությամբ:

Mercedes-Benz-ը ներկայացրեց նոր սերնդի GLE քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12 Սեպտեմբեր 2018

Համաշխարհային պրեմիերայի նախօրեին Mercedes-Benz-ը գաղտանզերծեց նոր սերնդի GLE քրոսովերը: Այն կփոխարինի դեռևս 2011 թ.-ից թողարկվող ավտոմեքենան: Նոր GLE-ն կառուցված է  MHA (Modular High Architecture) քրոսովերային հենահարթակի վրա, որը շատ ընդհանրություններ ունի մարդատար Մերսեդեսների համար կիրառվող MRA (Modular Rear Architecture) կառուցվածքի հետ:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio