Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել են ամենամատչելի Mercedes AMG մոդելի՝ A35-ի նոր պատկերները:
18 Սեպտեմբեր 2018

Mercedes-AMG ընկերությունը հրապարակել է իր մոդելային շարքի «ամենակրտսեր» մոդելի հերթական պատկերները: Խոսքը «լիցքավորված» A35 հեչբեքի մասին է: Լուսանկարները գաղափար են տալիս ավտոմեքենայի առաջնամասի և հետնամասի, ինչպես նաև աերոդինամիկ լուծումների մասին:  



Լուսանկարները հրապարակվել են մոդելի պաշտոնական ներկայացմանն ընդառաջ կազմակերպված արշավի շրջանակներում: Մինչ այդ արդեն իսկ հայտնի էր առջևի օպտիկայի և ռադիատորի վանդակաճաղի տեսքը: Վերջինս, ի տարբերություն ամենաբարձր AMG-տարբերակների, կսարքավորվի ավանդական հորիզոնական երկու ձողերով՝ Panamericana ոճի ուղղաձիգների փոխարեն:



Նախնական տեղեկատվությամբ Mercedes-AMG A35-ը կառաջարկվի լիաքարշ տարբերակով և երկլիտրանոց տուրբոշարժիչով, որը կապահովի մոտ 300 ձ.ուժ հզորություն: Ագրեգատը կհամակցվի յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ, քանի որ 9-աստիճան ավտոմատը չի առաջարկում  «կրտսեր» մոդելների համար:



Ենթադրվում է, որ մոտակա տարվա ընթացքում Mercedes-AMG մոդելային շարքում կհայտնվեն նաև թոփային A45-ն ու էլ ավելի էքստրեմալ A45 S, որոնց շաժիչների հզորությունը կգերազանցի 400 ձիաուժը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio