Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lucid-ը նախապատրաստվում է սերիական Air էլեկտրամոբիլի նորամուտին:
26 Հունվար 2020

Ամերիկյան Lucid ընկերությունը ապրիլին Նյու-Յորքում կայանալիք ավտոսրահում պատրաստվում է ցուցադրել նոր Lucid Air էլեկտրական սեդանը: Մոդելի սերիական արտադրությունը, որը կկազմակերպվի Արիզոնա նահանգում տեղակայված գործարանում, նախատեսում են սկսել մինչև ընթացիկ տարվա ավարտը: 



Ապագա էլեկտրամոբիլի մասին հայտնի է հետևյալը: Բազային համալրմամբ Air-ը սարքավորվելու է 365 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, որը կսնուցվի 75 կՎտժ տարողունակությամբ կուտակիչ մարտկոցից: Այս մոդիֆիկացիայի ընթացքի պաշարը կկազմի մոտ 400 կմ, իսկ վաճառքի գինը սահմանված է 52 000 դոլար:  



Առավել հզոր մթդիֆիկացիան կսարքավորվի ընդհանուր առմամբ 1000 ձ.ուժ հզորությամբ երկու էլեկտրական շարժիչով (մեկական յուրաքանչյուր սռնիի վրա) և 130 կՎտժ տարողությամբ մարտկոցով:  Մեկ ամբողջական լիցքավորումով այն ունակ է հաղթահարել մինչև 645 կմ: Air-ի հենց այս մոդիֆիկացիան է, որը տեղից մինչև 60 մղոն/ժամ (97 կմ/ժ) արագությունը զարգացնում է 2,5 վայրկյանում: Հատկանշական է, որ մոդելի առավելագույն արագությունը 378 կմ/ժ է, ինչը 128 կմ/ժ ավել է, քան Tesla Model S-ի ցուցանիշը:  Lucid Air-ի թոփ-համալրման համար պատրաստել են նաև «ինքնավար ընթացքի փաթեթ», որը ներառում է ռադար, տեսախցիկ և LIDAR օպտիկական հեռաչափ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio