ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault-ն մեծացնում է էլեկտրական մոդելների վազքը ջրածնի օգնությամբ:
25 Հունվար 2020
Ֆրանսիական Renault ընկերոությունը էլեկտրական Kangoo Z.E. և Master Z.E ֆուրգոնների մոդելային շարքում ներառել է ջրածնային վառելիքի տարրերով աշխատող տարբերկաներ: Այսպիսի մեքենաների ընթացքի պաշարը կարող է մինչև երեք անգամ ավելի մեծ լինել, քան մաքուր էլեկտրական մոդիֆիկացիաներինը:
Նորույթների՝ ջրածնով աշխատող ուժային համակարգը ունակ է գեներացնել մինչև 10 կՎտ էլեկտրաէներգիա: Դրա շնորհիվ փոքր կոմերցիոն էլեկտրական Kangoo-ն կարող է հաշվարկային 230 կիլոմետրի փոխարեն մեկ լիցքավորումով հաղթահարել 370 կիլոմետր: Ընդ որում ջրածնի բաքերի լիցքավորումը պահանջում է ընդամենը 5-10 րոպե:
Էլ ավելի տպավորիչ է Master Z.E Hydrogen մեծ ֆուրգոնի ցուցանիշը, որի խցիկով շասսի մոդիֆիկացիան կարող է անցնել 350 կիլոմետր, այն դեպքում երբ մաքուր էլեկտրական մոդիֆիկացիայի ընթացքի պաշարը կազմում է 120 կիլոմետր: Ճիշտ է՝ ջրածնային բալոնների և էլեկտրաքիմիական գենարտորի տեղադրման հետևանքով մոդելի զանգվածն աճել է 200 կիլոգրամով:
Նշված մոդելներից առաջինը շուկա է հանվել Kangoo Z.E. Hydrogen-ը, որը Ֆրանսիայում վաճառվում է 2019 թվականի վերջից: Master Z.E Hydrogen-ի վաճառքների մեկնարկը նախատեսած է 2020 թվականի առաջին կիսամյակում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: