ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ը թարմացրել է Navara պիքապի արտաճանապարհային տարբերակը:
27 Հունվար 2020
Ճապոնական Nissan ընկերությունը թարմացրել է Navara պիքապի արտաճանապարհային տարբերակը՝ Off-Roader AT32 մոդիֆիկացիան: Մեքենան ստացել է հատակի պաշտպանիչ ալյումինե վահանակ և կատարելագործված կախոց՝ ավելի մեծ ճանապարհային լուսածերպով: Եվրոպական գնորդներին նոր Nissan Navara Off-Roader AT32-ը հասանելի կլինի արդեն փետրվարին, իսկ գները հայտնի կլինեն վաճառքի մեկնարկից անմիջապես առաջ:
Էքստրեմալ Nissan Navara Off-Roader AT32 մոդելը նախագծվել է իսլանդական Arctic Trucks ընկերության հետ համատեղ: Պիքապի նորացված տարբերակը սարքավորված է հատակի ամբողջական պաշտպանիչ ալյումինե շերտերով: Բացի այդ առաջարկվում են ցանկացած մակերևույթների վրա աշխատող Bilstein կախոց, անվակամարների ընդլայնիչներ և 31,6-դյույմանոց Nokian անվադողեր: Հավելավճարի դիմաց գնորդը կարող է ձեռք բերել առջևի դիֆերենցիալի բլոկավորման ֆունկցիա և շնորկել, որի օգնությամբ ամենագնացը ունակ կլինի հաղթահարել մինչև 800 մմ խորությամբ ջրային խոչընդոտներ:
Վերը նշված լուծումներից զատ Navara Off-Roader AT32-ի սարքավորումների ցանկը ներառում է երկու նիպելներով թեթևաձույլ անվասկավառակներ, զառիվայր և զառիվեր շարժմանն օժանդակող համակարգեր, վթարային արգելակման ֆունկցիա և շրջանածիր տեսադաշտի տեսախցիկներ: Մեքենան առաջարկվում է բացառապես 2.3 dCi դիզելային շարժիչով, որը զարգացնում է 190 ձ.ուժ հզորություն և 450 Նմ ոլորող մոմենտ ու համակցվում է կամ վեցաստիճան մեխանիկական, կամ էլ՝ յոթաստիճան ավտոմատ փոխանցումտուփի հետ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: