Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ:
15 Մարտ 2020

Ավտոմեքենայի սրահի ախտահանումը ընդհանուր առմամբ նման է այլ կենցաղային տարածքների ախտահանմանը, սակայն մի քանի առանձնահատկություններով: Հիմնական բարդությունն այն է, որ ժամանակակից ավտոմեքենաների սրահներում կիրառվում են բազամատեսակ նյութեր, որոնցից յուրաքանչյուրը որոշակի խնամք է պահանջում, Սա նշանակում է, որ թեև բոլոր ընդունված ախտահանիչ միջոցները արդյունավետ են նաև ավտոմեքենայում, այնուամենայնիվ դրանց կիրառմանը պետք է մոտենալ մտածված, եթե չեք ուզում վնասել սրահի լրամշակման նյութերը: Եվ այսպես, մի քանի կարևոր խորհուրդ այն մասին, թե ինչն ու ինչով ախտահանել ձեր ավտոմեքենայի սրահում:

- Առաջնային ախտահանման են ենթակա դռների բռնակները (ինչպես ներսից, այդպես էլ դրսից), ղեկը, փոխանցումատուփի լծակը, սարքավորումների վահանակը: 
- Ախտահանե՛ք նաև ամրագոտիները՝ ողջ երկայնքով, փականները առանձին:
- Ախտահանե՛ք նաև նստատեղերը:




Բոլոր դեպքերում, ախտահանում կատարելիս՝ կրեք պաշտպանիչ ձեռնոցներ, ցանկալի է նաև դիմակ:
Առավել արդյունավետ են սպիրտի պարունակությամբ ախտահանիչները: Սովորական օղին ևս կարող է օգնության հասնել, սակայն պետք է հաշվի առնել, որ առավելագույն արդյունավետությունը գրանցվում է, եթե մաքրող միջոցում սպիրտի պարունակությունը 60%-ից պակաս չէ: Այս պարագայում կարող եք չվախենալ, որ ախտահանիչ միջոցը կվնասի ավտոմեքենայի մասերը, քանի որ բոլոր պլաստմասե տարրերը արտադրության փուլում առանձին փորձարկվում են իզոպրոպիլենային սպիրտի միջավայրում դիմադրության տեսանկյունից:

Նստատեղերի ախտահանման համար բավական է օգտագործել ոչ շատ խիտ և չփրփրված օճառաջուր, որպեսզի հետո ստիպված չլինեք երկար չորացնել սրահը: Հաշվի առեք, որ ավտոմեքենաների մեջ օգտագործվող արհեստական և բնական կաշիների մեծամասնությունը ունի պաշտպանիչ ուրետանային շերտ, ինչը թուլ է տալիս մաքրել դրանք սպիրտ պարունակող միջոցներով: Սակայն չափից ավելի կոպիտ մաքրումը կարող է նաև հանել պաշտպանիչ շերտը: Խորհուրդ ենք տալիս այս դեպքում ախտահանումից հետո օգտագործել նաև կաշվի խնամքի համար նախատեսված միջոցներ, օրինակ՝ կաշվի կոնդիցիոներ:



Առանձին հոգ տարեք մեքենայի էլեկտրոնային սարքավորումների մասին: Եթե ղեկի վրա առկա են կառավարման կոճակներ՝ խուսափեք մաքրող միջոցների առատ կիրառումից այդ հատվածներում, քանի որ չափազանց առատ օգտագործվելու պարագայում դրանք կարող են վնասել նուրբ էլեկտրոնային համակարգերը: Օգտվե՛ք սպիրտ պարունակող թաց անձեռոցիկներից: 
Երբեք մի կիրառեք ամոնիակ պարունակող միջոցները ավտոմեքենաների սենսորային էկրանները ախտահանելու համար, քանի որ դրանք անվերադարձ փչացնում են հակաարտացոլանքային ծածկույթը:  
Ինչ միջոց էլ օգտագործելիս լինեք, հրաժավեք սպիտակեցուցիչ նյութերի և ջրածնի պերոքսիդի (перекись водорода) կիրառումից ավտոմեքենայի սրահը ախտահանելու համար: Թեպետ դրանք ունակ են ոչնչացնել մակերևույթների վրա առկա վիրուսները, սակայն զգալիորեն կվնասեն ավտոմեքենայի պաստառապատված մասերը:



Եվս մեկ կարևոր խորհուրդ. մինչև մեծ մակերևույթի վրա այս կամ այն միջոցը կիրառելը, փորձարկեք այն չերևացող տեղում, սպասեք որոշ ժամանակ և միայն այն բանից հետո, երբ կհամոզվեք, որ մշակվող մակերևույթի գույնը չի փոխվում, կարող եք մշակել այն ամբողջությամբ:
Եվ բնականաբար չենք մոռանում ամենակարևոր միջոցը՝ հաճախակի ախտահանեք ձեռքերը, կամ մեքենա վարելիս օգտվեք պաշտպանիչ ձեռնոցներից և դիմակներից՝ նույնն առաջարկելով նաև ձեր ուղևորներին:

ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio