Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ruf աթելիեն ներկայացրել է լիաքարշ Rodeo կոնցեպտը:
16 Մարտ 2020

Գերմանական Ruf Automobile ընկերությունը, որը մասնագիտանում է Porsche 911 մոդելի ոճով իրականացվող սպորտային ավտոմեքենաների և թյունինգի ոլորտում, ներկայացրել է Rodeo կոնցեպտը: Սա Ruf-ի՝ լիաքարշ մոդել կառուցելու առաջին փորձն է:



Հարկ է նշել, որ Ruf Rodeo Concept-ի ու Porsche 911-ի ընդհանրությունները շատ չեն: Կուպեն կառուցված է կարբոնային մոնոկոքի շուրջ՝ դեֆորմացման պողպատյա գոտիներով, և սարքավորված է չորս լիտր ծավալով վեցգլանանի օպոզիթային շարժիչով: Ագրեգատը կառուցված է Porsche բլոկի հիման վրա, որով էլ սահմանափակվում է նմանությունը: Շարժիչը ապահովում է 510 ձ.ուժ հզորություն և 470 Նմ ոլորող մոմենտ և համակցվում է վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ: 



Ըստ էության Rodeo-ն կարելի է համարել CTR/SCR մոդելների մոդիֆիկացիա: Առաջինը համալրվում է 3,6-լիտրանոց տուրբոշարժիչով, իսկ երկրորդը՝ արդեն իսկ հիշատակված չորս լիտրանոց մթնոլորտային ագրեգատով: Սպորտկարի կախոցը բաղկացած է կրկնակի ընդլայնակի լծակներից՝ բրդող ձողերով և հորիզոնական մեղմիչներով: Rodeo-ն սարքավորվում է ածխակերամիկական արգելակներով: 



Ինչպես արդեն նշվեց, երկդռնանի Rodeo-ն Ruf-ի նախագծած առաջին լիաքարշ մոդելն է: Կուպեի սրահում կարելի է տեսնել սռնիների միջև ոլորող մոմենտի բաշխման համակարգի փոխարկիչը: Այլ առանձնահատկությունների թվում են երկարաքայլ կախոցը, լուսավորման լրացուցիչ սարքերը, թափարգելի յուրօրինակ պաշտպանիչ սարքավորումը, տանիքի բեռնարկղն ու բահը: Rodeo-ի սրահը լրամշակված է կաշվով և նավախո հնդկացիների մշակույթին բնորոշ նախշերով զարդարված գործվածքով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio