Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kia-ն ներկայացրել է Rio հեչբեքի հիբրիդային տարբերակը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02 Հունիս 2020

Կորեական Kia Motors ընկերությունը հայտարարել է Rio մոդելի նորացված տարբերակը թողարկելու մասին: Հեչբեքը կլինի առաջին Kia-ն, որը կսարքավորվի «փափուկ» հիբրիդային համակարգով: Այն նաև կստանա մի շարք նորարարական լուծումներ և օժանդակող համակարգերի ընդլայնված փաթեթ: Ենթադրվում է, որ ռեսթայլինգային Rio-ի վաճառքները կսկսվեն Եվրոպայում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:  


Kia Rio-ի համար դիզայներները ավելի են նեղացրել «վագրի քիթ» կոչվող ֆիրմային վանդակաճաղը: Փոխվել է նաև առջևի թափարգելի և հակամառախուղային լուսարձակների շրջանակի արտաքին տեսքը: Մոդելը սարքավորվելու է ամբողջովին լուսադիոդային լուսարձակներով և ցերեկային ընթացքի կրակներով: Ռեսթայլինգի կապակցությամբ թափքի գույների ներկապնակը համալրվել է երկու նոր երանգով՝ Perennial Grey մոխրագույն և Sporty Blue կապույտ: Բացի այդ, հաճախորդներին հասանելի կլինեն նոր դիզայնով 16-դյույմանոց անվասկավառակները:  



Գլխավոր նորամուծությունը առնչվում է շարժիչների գամմային, որն այժմ ներառում է  Smartstream 1.0 T-GDi տուրբոշարժիչի և 48-վոլտանոց ստարտեր-գեներատորի համակցումից ստացված EcoDynamics+ հիբրիդային ագրեգատը: Այս «փափուկ» հիբրիդային համակարգը թույլ է տալիս օպտիմալացնել շարժիչի աշխտանքը թափառքների ժամանակ, ինչպես նաև նպաստում է ածխաթթու գազի արտանետումների մակարդակի նվազցեմանը 8-ից 10 տոկոսով: Այն կարելի է կիրառել նաև որպես «ստարտ-ստոպ» ֆունկցիա: Rio EcoDynamics+ մոդիֆիկացիան առաջինը կհամալրվի նոր  iMT ռոբոտոացված փոխանցումատուփով:



Բացի հիբրիդային ագրեգատից, ռեսթայլինգային Rio-ի համար առաջարկվում են մեկ լիտր ծավալով  1.0 T-GDi տուրբոշարժիչը, որը զարգացնում է 100 ձ.ուժ հզորություն, ինչպես նաև 84 ձ.ուժ հզորությամբ 1.2 լիտր ծավալով Mpi մթնոլորտային շարժիչը: Դրանցից առաջինը համակցվում է կամ վեցաստիճան մեխանիկական, կամ էլ՝ նախասելեկտիվ 7DCT ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Ավելի թույլ տարբերակի համար հասանելի է միայն հինգաստիճան մեխանիկական փոխանցումատուփը:



Ռեսթայլինգային Rio-ի սրահում հայտնվել է նոր Phase II UVO Connect  մուլտիմեդիա համակարգը՝ 8-դյույմանոց սենսորային էկրանով: Այն ապահովում է Apple CarPlay, Android Auto համակարգերի, ինչպես նաև նավիգացիայի և առցանց-ծառայությունների հասանելիությունը: Էկրանին կարող են արտաբերվել նաև եղանակի տեսությունը, խցանումների քարտեզը, վառելիքի գինն ու հասանելի կայանատեղիները, ինչպես նաև մոտակա դիտարժան վայրերի նկարագրությունը: Սմարթֆոնի համար նախատեսված ֆիրմային հավելվածը թույլ կտա նաև նախապես մշակած երթուղին ներբեռնել անմիջապես նավիգացիոն համակարգի մեջ: 



Այս ամենից զատ Kia Rio-ն դարձել է ավելի անվտանգ: Վարորդին հասանելի կլինեն  մեքենաները, հետիոտներին և հեծանվորդներին ճանաչող՝ ճակատային բախումների կանխարգելման համակարգը, «խելացի» քրուիզ-կոնտրոլը և շարժման շարքի պահպանման համակարգը:  Leading Vehicle Departure Alert (LVDA) համակարգը նախազգուշացնում է, որ առջևից ընթացող ավտոմեքենան սկսում է շարժումը:  Մեկ այլ՝ Rear Cross-Traffic Collision-Avoidance Assist (RCCA) համակարգը հետևում է մեքենայի հետևով հատվող ուղղությամբ շարժվող ավտոմեքենաներին, իսկ Rear Occupant Alert (ROA) ֆունկցիան կտեղեկացնի երկրորդ շարքում ուղևորի առկայության մասին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio