Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Acura TLX՝ ամենաարագ սեդանը ապրանքանշանի պատմության մեջ:
01 Հունիս 2020

Acura ընկերությունը ներկայացրել է TLX սեդանի նոր սերունդը, որը մասնագետները հռչակել են ապրանքանշանի պատմության մեջ ամենաարագ սեդանը: Մոդելը անցում է կատարել  նոր հենահարթակի, զրկվել է մթնոլորտային շարժիչներից, որոնց փոխարինել են տուրբոագրեգատները, և համալրվել է անվտանգության եռաբաժանմունք բարձիկով:  



Երկրորդ սերնդի Acura TLX-ի հենահարթակը առանձնանում է առջևի՝ կրկնակի ընդլայնակի լծակներով կախոցով և հետևի բազմալծակ կախոցով: Հավելավճարի դիմաց հասանելի կլինեն նաև ադապտիվ մեղմիչները: Իր նախորդի հետ համեմատ TLX-ը մի փոքր մեծացել է: Այժմ դրա երկարությունը կազմում է 4943 մմ (+74 մմ), լայնությունը՝ 1910 մմ (+ 54 մմ), իսկ անվային բազան հասցվել է 2870 մմ, ինչը նախկինից ավել է 94 միլիմետրով: Փոխարենը, ավտոմեքենան մի փոքր ավելի ցածր է՝ 1433 մմ նախկին 1448 մմ դիմաց:  



TLX-ի սրահը ամբողջովին նոր է, սակայն հատկանշական է, որ այստեղ չկա ո՛չ սարքավորումների թվային վահանակ, ո՛չ էլ՝ սենսորային էկրան: Մուլտիմեդիա համակարգը կառավարվում է կենտրոնական թունելի վրա տեղադրված թաչփադից: Հաճախորդներին հասանելի կլինեն լրամշակման համար նախատեսված թանկարժեք նյութեր, այդ թվում փայտ և բարձրորակ կաշի: 



Առանձնահատուկ հիշատակման է արժանի առջևի ողևորի համար նախատեսված եռաբաժանմունք անվտանգության բարձիկը, որի հատվածները միմյանց են միացվում հատուկ կցորդներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ուղևորի դեմքը հայտվում է ճիշտ մեջտեղի հատվածում, մինչդեռ կողային հատվածները գրկում են գլուխը երկու կողմից, այն պահելով անշարժ դիրքով: 



Բազային համալրմամբ TLX-ի համար առաջարկվում է երկլիտրանոց քառագալան տուրբոշարժիչ, որն ապահովում է 276 ձ.ուժ հզորություն և 380 Նմ ոլորող մոմենտ: Համեմատության համար նշենք, որ նախորդ սերնդի 2,4-լիտրանոց մթնոլորտային շարժիչը ապահովում էր 209 ձ.ուժ: Նոր Acura TLX-ը սարքավորվում է տասնաստիճան ավտոմատ փոխանցումատուփով: Քարշակումն իրականացվում է առջևի անիվների օգնությամբ, կամ էլ առաջարկվում է չորրորդ սերնդի SW-AWD լիաքարշ համակարգը՝ հետևի անիվների միակցման անհատական կցորդիչներով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio