Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է նոր սերնդի Ford F-150-ը:
27 Հունիս 2020

ԱՄՆ-ում իր նորամուտն է նշել պաշտամունքային Ford F-150 պիքապի նոր սերունդը: Այս դասի ամենաճանաչված մոդելը դարձել է էլ ավելի հզոր, ստացել է նոր արտաքին և պահպանել է պողպատյա շրջանակը: Գնորդները հնարավորություն կունենան ընտրելու ռադիատորի ճաղավանդակի 11 տարբերակներից, խցիկի երեք տեսակներից և ուժային վեց ագրեգատներից որևէ մեկը: Նոր F-150-ի վաճառքները կմեկնարկեն 2020 թվականի երրորդ եռամսյակում, իսկ արտադրությունը կկազմակերպիվի Միչիգանի և Քանզաս-Սիթիի գործարաններում: 



Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ F-150-ը իր դասի առաջատարն է հյուսիսամերիկյան շուկայում: Հերթական՝ 14-րդ սերունդը հիմնականում կարելի է տարբերել ձևավորման տարրերով: Ford-ը սկզբունքորեն չի վերանայել ավտոմեքենայի էքստերիերի և կառուցվածքի սկզբունքները:  F-150-ի թափքի պանելները շարունակում են արտադրվել ալյումինի լայն կիրառմամբ, իսկ մոդելը հիմնված է պողպատյա շրջանակի վրա: Բացի վերը նշված անհատական տարաբերկներից՝ հաճախորդներին հասանելի կլինեն նաև 17-22 դյույմ տրամագծով անվասկավառակներ:



Սրահում հայտնվել է SYNC 4 մուլտիմեդիա համակարգը՝ 12-դյույմանոց էկրանով, որը հասանելի կլինի բարձր համալրմամբ ավտոմեքենաների համար, ինչպես և սարքավորումների՝ նույն չափսի վիրտուալ վահանակը և լուսադիոդային լուսարձակները: Ավելի ցածր համալրումների համար առաջարկվում է 8-դյույմանոց ստանադարտ դիսփլեյը: Որպես օպցիա կարելի է պատվիրել մինչև 180 աստիճանով բացվող նստատեղեր, ծալվող սեղանիկ և Pro Power Onboard համակարգ, որը կօգնի լիցքավորել էլեկտրական սարքերը անմիջապես ավտմեքենայի էլեկտրական ցանցից: Կախված մոդիֆիկացիայից, այս գեներատորը ապահովում է 2,0-7,2 կՎտ հզորություն: 



Բենզինային շարժիչների շարքը բաղկացած է V6 3.3 և V8 5.0 մթնոլորտային ագրեգատներից, ինչպես նաև 2,7 և 3,5 լիտր ծավալով վեցգլանանի տուրբոշարժիչներից: Դիզելային ագրեգատը մեկն է՝ երեք լիտր ծավալով վեց գլանանի շարժիչ: Հետևի քարշակմամբ կամ լիաքարշ տարբերակով առաջարկվող այս պիքապի դինամիկ բնութագրերը դեռևս չեն բարձրաձայնվում, սակայն Ford-ը հայտարարում է, որ նոր F-150-ը ավելի հզոր է ոչ միայն իր նախորդից, այլև այս դասի ցանկացած այլ պիքապից: Բոլոր շարժիչների համար առաջարկվում է SelectShift 10-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ: 



Ford F-150-ը ստացել է նաև չափավոր հիբրիդային համակարգ, որի հիմքում ընկած է 3,5 լիտր ծավալով V6 բենզինային տուրբոշարժիչը: Այս մոդելի համար նախատեսված է նաև էլեկտրական լրացուցիչ սարք և 1,5 կՎտժ լիթիում-իոնային մարտկոց: Ըստ արտադրողի, հիբրիդային F-150-ի ընդհանուր ընթացքի պաշարը կարող է հասնել մինչև 1100 կիլոմետրի:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio