Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

FIA-Ի ՕԺԱՆԴԱԿՄԱՄԲ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

01 Հոկտեմբեր 2024

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան և «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչների ասոցիացիան» Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA)՝ 2023 թվականի սեպտեմբերից իրականացվող շարժունակությանը նպաստող գրանտային ծրագրի շրջանակներում իրականացրել են Գյումրի և Վանաձոր քաղաքների շուրջ 40 դպրոցի անվտանգության վարկանիշի գնահատում և ստացված արդյունքի հիման վրա ընտրել մեկական դպրոց յուրաքանչյուր համայնքում՝ հետագայում անվտանգային միջոցառումներ իրականացնելու նպատակով։

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ «ՎԱՆԱՁՈՐ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

15 Հուլիս 2024

«Ավտոարտադրողների Պաշտոնական Ներկայացուցիչների Ասոցիացիա» ՀԿ-ն «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում՝ որպես «Կանաչ նախաձեռնությունների» ենթադրամաշնորհային ծրագրերի մաս 2023 թվականի դեկտեմբերից իրականացնում էր «Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» նախագիծը, որի արդյունքները ներկայացվեցին Վանաձորի համայնքապետարանում։

NETA Auto-ն ներկայացրել է բոլորովին նոր NETA L քրոսովերը:

27 Մայիս 2024

2024 թվականի ապրիլի 25-ին մեկնարկած Պեկինի միջազգային ավտոսրահի շրջանակներում NETA մակնիշը ներկայացրեց իր առաջատար՝ NETA L, NETA S և NETA GT մոդելները, որոնք հագեցած են նորագույն կանաչ տեխնոլոգիաներով։ Առաջնորդվելով «Տեխնոլոգիան բոլորի համար» կարգախոսով՝ NETA Auto-ն և Qualcomm ու AutoLink ընկերությունները համատեղ ներկայցրեցին Snapdragon Ride Flex (SA8775P) ծրագրային հենահարթակը։ Ավելին, շատ շուտով NETA L մոդելի վրա առաջաին անգամ կգործարկվի NETA GPT ԱԲ-մոդելը՝ նոր ճանապարհ հարթելով դեպի արհեստական բանականությամբ հագեցած ավտոմեքենաները։

MG-ն ներկայացրել է եզակի էլեկտրական հիպերկար։

22 Ապրիլ 2024

Պեկինյան ավտոսրահի բացմանը ընդառաջ, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 25-ից մայիսի 5-ը, ներկայումս չինական SAIC Motor ընկերությանը պատկանող, բայց բրիտանական համարվող MG Motor մակնիշը ներկայացրել է էլեկտրական հիպերկարի կոնցեպտ, որը ստացել է MG EXE181 անվանումը։

NETA AUTO-Ն ԿՑՈՒՑԱԴՐԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄՈԴԵԼԱՅԻՆ ՇԱՐՔԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵԿԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

19 Ապրիլ 2024

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի առավել խոշոր ավտոմոբիլային իրադարձություններից մեկը՝ Պեկինի միջազգային ցուցահանդեսը շուտով կբացի իր դռները՝ գրավելով համընդհանուր ուշադրություն։ Որպես Չինաստանում էլեկտրական ավտոմեքենաների առաջատար արտադրողներից մեկը NETA ընկերությունը հրավիրոմ է հաճախորդներին ծանոթանալ իր նորագույն տեխնոլոգիաներին և թարմացված մոդելային շարքին Չինաստանի մայրաքաղաքի Միջազգային ցուցահանդեսների կենտրոնում։

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio