Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

MG-ն ներկայացրել է եզակի էլեկտրական հիպերկար։
22 Ապրիլ 2024

Պեկինյան ավտոսրահի բացմանը ընդառաջ, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 25-ից մայիսի 5-ը, ներկայումս չինական SAIC Motor ընկերությանը պատկանող, բայց բրիտանական համարվող MG Motor մակնիշը ներկայացրել է էլեկտրական հիպերկարի կոնցեպտ, որը ստացել է MG EXE181 անվանումը։

Այս կոնցեպտի նախագծումը նվիրված է այն ավտոմեքենաներին, որոնք քսաներորդ դարի կեսերին նախագծում էր MG Car Company Limited ընկերությունը՝ փորձելով սահմանել արագության ռեկորդներ ցամաքով տեղաշարժվող տրանսպորտային միջոցների համար։ Նման մի ավտոմեքենայով, որը կոչվում էր EX181, առասպելական մրցարշավորդ Սթիրլինգ Մոսսը 1957  թվականին զարգացրեց 395,25 կմ/ժ արագություն։  

MG EXE181 կոնցեպտի առավելագույն արագությունը չի բացահայտվում, սակայն արտադրողները նշում են, որ այս հիպերկարը 0-100 կմ/ժ արագացման համար ծախսում է ոչ ավելին, քան 1,9 վայրկյանը։ Դրանից կարելի է եզրակացնել, որ ավտոմեքենայի ուժային համակարգի հզորությունը պետք է գերազանցի 1000 ձիաուժի սահմանը։  

 

Նշենք նաև, որ ավտոմեքենայի հրապարակված լուսանկերների վրա երևում են արգելակային պարաշյուտներ, որոնք անուղղակի ձևով հաստատում են , որ հիպերկարն ի սկզբանե նախատեսված չէ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio