Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ «ՎԱՆԱՁՈՐ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15 Հուլիս 2024

«Ավտոարտադրողների Պաշտոնական Ներկայացուցիչների Ասոցիացիա» ՀԿ-ն «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում՝ որպես «Կանաչ նախաձեռնությունների» ենթադրամաշնորհային ծրագրերի մաս 2023 թվականի դեկտեմբերից իրականացնում էր «Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» նախագիծը, որի արդյունքները ներկայացվեցին Վանաձորի համայնքապետարանում։

ԱՊՆԱ նախագահ Արտյոմ Պետրոսյանը հավաքավծներին ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքները ըստ փուլերի, այն է՝ գրասենյակային ուսումնաիսրություններ, դաշտային հետազոտություններ, ֆոկուս խմբեր և հարցումներ, ինչպես նաև թե Վանաձոր և թե Գյումրի համայքներում կազմակերպված սեմիար-թրեյնինգներ։

Միջոցառման ներկաները հնարավորություն ստացան արդեն իսկ տեղում ծանոթանալ «Կայուն շարժունակության» հաշվետվությանը, որը տպագրվել է հայերեն և անգլերեն լեզուներով։

Առանձնակի ուշադրություն դարձվեց ծրագրի շրջանակներում իրականցրած «Դպրոցների աստղային վարկանիշ» հետազոտության արդյունքներին։ Դրա արդյունքում գնահատվել է ընդհանուր 40 դպրոց Վանաձոր և Գյումրի քաղաքներում։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ Ասոցիացիան արդեն իսկ նախաձեռնել է յուրաքանչյուր համայնքի մեկական դպրոցի տարածքում միջամտություններ իրականացնելու գործընթացը, որը, հավանաբար, ավարտին կհասցվի մինչև 2024-2025 թթ ուսումնական տարվա մեկնարկը։

Այս ընթացքում նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ շարունակել Վանաձորի համայնքապետարանի և ԱՊՆԱ համագործակցությունը կայուն շարժունակության ոլորտին առնչվող հարցերում։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio