Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NETA AUTO-Ն ԿՑՈՒՑԱԴՐԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄՈԴԵԼԱՅԻՆ ՇԱՐՔԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵԿԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
19 Ապրիլ 2024

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի առավել խոշոր ավտոմոբիլային իրադարձություններից մեկը՝ Պեկինի միջազգային ցուցահանդեսը շուտով կբացի իր դռները՝ գրավելով համընդհանուր ուշադրություն։ Որպես Չինաստանում էլեկտրական ավտոմեքենաների առաջատար արտադրողներից մեկը NETA ընկերությունը հրավիրոմ է հաճախորդներին ծանոթանալ իր նորագույն տեխնոլոգիաներին և թարմացված մոդելային շարքին Չինաստանի մայրաքաղաքի Միջազգային ցուցահանդեսների կենտրոնում։

 

 

 

Հավատարիմ մնալով բրենդի «Տեխնոլոգիան բոլորի համար» կարգախոսին և “Իրապես խելացի էլեկտրամոբիլ” առաքելությանը՝ NETA Auto-ն ձգտում է աշխարհով մեկ սփռված իր հաճախորդներին մատկարարել բարձրորակ և խելացի էլեկտրամոբիլներ, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաներ։ Մեկնարկելիք ցուցահանդեսի շրջանակներում ընկերությունը կներկայացնի ամբողջովին թարմացված մոդելային շարքը, որը կներառի ոչ միայն արդեն արտադրվող NETA X և NETA S մոդելները, այլև երկար սպասված բոլորովին նոր NETA L քրոսովերը։

 

 

 

NETA L-ը հասանելի կլինի ինչպես REEV հիբրիդային, այդպես էլ ամբողջովին էլեկտրական տարբերակով, իսկ առաջին օրինակները հաճախորդներին կհանձնվեն անմիջապես Պեկինի ավտոցուցահանդեսի շրջանակներում։ Ակնկալվում է, որ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում մոդելը հասանելի կդառնա աշխարհի 20 տարբեր երկներում։ Հիբրիդային NETA L-ի կոմիբինացված ընթացքի պաշարը կկազմի շուրջ 1070 կմ։ Մոդելի գլխավոր առանձնահատկությունը դրա ինտեգրվածությունն է NETA-ի բոլորովին նոր ԱԲ տեխնոլոգիայի հետ, որը ստացել է NETA GPT անվանումը և թույլ է տալիս վարորդներին օգտվել NETA-ի խելացի ասիստենտից ու նորովի բացահայտել կոքպիտի լուծումները։

 

 

 

Ցուցահանդեսի ընթացքում NETA Auto-ն պատրաստվում է ոչ միայն ի ցույց դնել իր խելացի էլեկտրամոբիլների բոլորովին նոր ու նորարարական շարքը, այլև կպատմի տարբեր արտասահմանյան շուկաներում նախապատրաստվող ակտիվությունների մասին։ Դրա նպատակներից են NETA-ի հետագա ընդլայնումն է, ինչպես նաև այնպիսի մեծ շուկաներում, ինչպիսին են Հարավարևելյան Ասիան, Մերձավոր Արևելքն ու Լատինական Ամերիկան, խելացի էլեկտրամոբիլների հասանլեիությունը ապահովելն է։  

 

NETA Auto-ի մասին

NETA Auto-ն Hozon New Energy Automobile Co., Ltd ընկերության ապրանքանիշն է, որը հանդիսանում է խելացի էլեկտրամոբիլների սեգմենտի առաջատար ու նորարար կազմակերպություններից մեկը։ Հիմնվելով «Տեխնոլոգիան բոլորի համար» կարգախոսի և “Իրապես խելացի էլեկտրամոբիլ” առաքելության վրա՝ NETA-ն նախագծում է բարձրորակ էլեկտրամոբիլներ և նորագույն տեխնոլոգիաներ։ Մոդելային շարքը ներառում է այնպիսի սիրված մոդելներ, ինչպիսին են NETA AYA-ն, NETA X-ը, NETA L-ը, NETA GT-ն և NETA S-ը։

NETA-ն վճռական է խելացի էլեկտրամոբիլները դարձնել սպառողական շուկայի անբաժանելի մաս՝ յուրաքանչյուր տարի ներկայացնելով նոր մոդել և ծածկելով A0-B սեգմենտները։ Այդ նպատակով NETA-ն նախագծել է նաև «Shanhai Platform» անվանումով խելացի ու անվտանգ հենահարթակը, ինչպես նաև HOZI տեխնոլոգիան, որոնց միջոցով ձգտում է բավարարել հաճախորդների անընդհատ աճող պահանջները։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio