Auto Plus Magazine

  • Հայ

ԱՎՏՈՍՊՈՐՏ

Մեր հայրենակից Նիկոլյա Պրոստը միավորներ է վաստակում Ֆորմուլա E առաջնությունում: Mahindra-ն առաջատարն է:
21 Հունվար 2018

Հունվարի 15-ին Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում տեղի ունեցավ 2017-2018թթ Ֆորմուլա E առաջնության երրորդ մրցափուլը: Ինչպես և մինչ այդ Հոնգ Կոնգում կայացած երկու մրցավազքում, ասյտեղ էլ ծավալվեց անզիջում պայքար, որում հիմնական դերերը ստանձնեցին Mahindra-ի, Renault-ի և Jaguar-ի մրցարշավորդները: 



Պայքարն առանձնակի անզիջում էր պելոտոնի խորքում: Ասֆալտը բավական սայթաքուն էր, ինչի հետևանքով հաճախակի տեղի էին ունենում բախումներ, որոնցից հետո, սակայն, պիլոտների մեծամասնությունը կարողանում էր շարունակել պայքարը: Մրցավազքը փոուլից սկսել էր e.damsRenault թիմի առաջատար Սեբաստյան Բուեմին, ում մեկնարկային վանդակաճաղին  հետևում էին Սեմ Բյորդը Virgin Racing-ից և Ֆելիքս Ռոզենքվիստը Mahindra Racing-ից: Երկու անգամ չբերեց առաջնության գործող չեմպիոն, Audi-ն ներկայացնող՝ Լուկաս դի Գրասիի բախտը: Նախ սուպերփոուլի խաղարկման ժամանակ մեխանիկական անսարքություններ ծագեցին մեքենայի վրա, իսկ այնուհետ՝ արդեն մրցավազքի ընթացքում դադարեց գործել մարտկոցի կառավարաման համակարգը, ինչի հետևանքով էլ բրազիլացին ստիպված էր վաղաժամ ավարտել մրցափուլը և կրկին 0 միավոր գրանցել իր անվան առջև:


Պիտ-ստոպերից առաջ, որի ընթացքում պիլոտները փոխում են մեքենան, Ռոզենքվիստը կարողացավ առաջ անցնել Բյորդից, և պայքարը թևակոխեց տակտիկական փուլ, որտեղ առաջնային նշանակություն ստացավ մարտկոցի լիցքը վերջին շրջանների համար պահպանելու ունակությունը: 

Թվում էր՝ առաջատարների պայքարում այլևս փոփոխություն չի լինի, սակայն եզրագծից չորս շրջան առաջ շվեդացի մրցաշարավորդը՝ Ռոզենքվիստը, ով հաղթող էր չանաչվել նախորդ փուոլում, համարձակ գրոհ ձեռնարկեց և անցավ Բուեմիին առաջին տեղի համար պայքաորւմ, ինչին շվեյցարացին չկարողացավ արժանի պատասխան տալ՝ արդյունքում բավարարվելով միայն երկրորդ տեղով: Երրորդ հորիզոնականն էլ համառ պայքարում կարողացավ պահպանել Սեմ Բյորդը, ով թույլ չտվեց Jaguar-ը ներկայացնող Նելսոն Պիքե-կրտսերին շրջանցել իրեն  և տեղ զբաղեցնել պատվո պատվանդանին: Բացի նշված երեք մրցարշավորդներից, միավորներ վաստակեցին նաև Ժան-Էրիկ Վերնը, Խոսե Լոպեսը, Մարո Էնգելը, Նիկ Հայդֆելդը, Թոմ Բլումքվստը և մեր հայրենակից՝ Նիկոլյա Պրոստը:



Այսպիսով, Ֆելիքս Ռոզենքվիստը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը և 54 միավորով գլխավորում է անհատական հաշվարկի աղյուսակը: Կոնստրուկտորների գավաթում իր դիրքերն ամրապնդեց նաև Mahindra Racing թիմը, որն արդեն 17 միավորով առաջ է անցել Virgin Racing-ից: 


Անհատական հաշվարկ
1. Ֆ.Ռոզենքվիստ – 54 միավոր
2. Ս.Բյորդ – 50 միավոր
3. Ժ-Է.Վերն – 43 միավոր
4. Ն.Պիքե - 25 միավոր
5. Է.Մորտարա – 24 միավոր

Թիմային հաշվարկ
1. Mahindra Racing – 75 միավոր
2. Virgin Racing – 58 միավոր
3. Techeetah – 43 միավոր
4. Panasonic Jaguar Racing - 40 միավոր
5. Venturi Formula Team – 30 միավոր


Հիշեցնում ենք, որ մեր  կայքում Formula E առաջնության լուսաբանման հովանավորն է Հայաստանում Michelin ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչ՝ "Վիտեսս" ընկերությունը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio