Auto Plus Magazine

  • Հայ

ԱՎՏՈՍՊՈՐՏ

Ֆորմուլա E-ն կստանա նոր բոլիդներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
31 Հունվար 2018

Ժնևի ավոտսրահը ոչ միայն առաջատար ավտոարտադրողների սերիական ավտոմեքենաների ցուցադրման վայրն է: Այս տարի այնտեղ կներկայացվի Ֆորմուլա E առաջնության նոր բոլիդը, որը կտրամադրվի թիմերին 2018-2019 թթ մրցաշրջանում: 

Նոր ավտոմեքենայի դիզայնը նախագծել է Spark Racing Technologies ընկերությունը, որը պատկանում է Ֆորմուլա 1-ի Renault F1 թիմի նախկին ղեկավար Ֆրեդերիկ Վասյորին: SRT-ն շասսիներ է մատակարարում էլեկտրական Ֆորմուլային սերիայի մեկնարկի հենց առաջին օրվանից: 


Բոլիդի մարտկոցները մատակարարելու է Ֆորմուլա1-ում անուն հանած ևս մեկ ընկերություն՝ McLaren Applied Technologies-ը: Մարտկոցների տարողունակությունը մեծացել է գրեթե կրկնակի՝ 28-ից հասնելով 54 կիլովատ-ժամի: Դա նշանակում է, որ մարտկոցները կարող են դիմանալ մրցավազքի ողջ տարածությանը, և մրցարշավորդներն էլ կարիք չեն ունենա ընթացքում փոխել բոլիդը, ինչպես դա արվում է այսօր, հետևաբար որոշակի փոփոխությունների կենթարվի նաև առաջնության կանոնակարգը: Միևնույն ժամանակ առաջնության ավտոդողերի միակ պաշտոնական մատակարարը մնում է Michelin ընկերությունը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio