Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Hyundai N ստորաբաժանումը ներկայացրել է որոշ մոդելների հնարավոր զարգացումները:
03 Ապրիլ 2020

Հարավկորեական ընկերության Hyundai N ստորաբաժանումը, որը զբաղվում է «լիցքավորված» մոդելների նախագծմամբ, ներկայացրել է Palisade և Nexo քրոսովերների, ինչպես նաև Prophecy էլեկտրական կոնցեպտի հնարավոր ոճավորումը: Մեքենաների ռենդերային նկարները հրապարակվել են ըկերության պաշտոնական Instagram-էջում:



Պատկերված երեք մոդելներն էլ՝ Palisade N, Nexo N և Prophecy N, միավորված են ընդհանուր գեղագիտական լուծումներով, այն է՝ թափքի Performance Blue գույն, կարմիր գծեր թափքի ողջ երկայնքով և ագրեսիվ աերոդինամիկ տարրեր: Քրոսսովերնեը բացի այդ ունեն արտենատման չորս խողովակ, իսկ էլեկտրաական մոդելը՝ առջևի կողաթևերի «խռիկներ»: Դիզայնը իրականացված է գոյություն ունեցող  N-մոդելների ոգով, սակայն շեշտադրումը կատարված է աերոդինամիկ բարելավվումների վրա: 



Բնականաբար, յոթ կամ ութ նստատեղերով Hyundai Palisade-ը բավական հեռու է սպորտային քրոսսովերի կերպարից: Սերիական մոդելը սարքավորվում է 3,8-լիտրանոց մթնոլորտային V6 շարժիչով, որը զարգացնում է 295 ձ.ուժ հզորություն և 335 Նմ ոլորող մոմենտ: Այս ագրեգատը համակցվում է ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի և HTRAC միացվող լիաքարշ համակարգի հետ: Կոմպակտ Nexo-ն աշխատում է ջրածնով: Դրա էլեկտրական շարժիչը զարգացնում է 163ձ.ուժ հզորություն և 394 Նմ ոլորող մոմենտ, իսկ հոսանքի աղբյուր են ծառայում թե վառելիքային բջիջները, թե քարշային մարտկոցը:  



Hyundai Prophecy «մարգարեական» կոնցեպտը ներկայացվել է բոլորովին վերջերս: Այս էլեկտրական մոդելը հատուկ առաքելություն է կրում՝ արտացոլել ընկերության «զգայական» դիզայնի զարգացումը և սահմանել ապագա էլեկտրական մոդելների ոճավորման հետագա ուղիները: Քանի որ ավտոմեքենան ի սկզբանե նախագծվել է որպես ինքնավար մոդել, այն չունի կառավրման ավանդական օրգաններ, իսկ ղեկի փոխարեն օգատգործվում են վարորդական նստատեղի երկու կողքերից տեղադրված ջոյսթիքները: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio