Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Hyundai-ը ներկայացրել է առանց ղեկի նոր կոնցեպտ:
05 Մարտ 2020

Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է Prophecy («Մարգարեություն») անվանումը ստացած էլեկտրական կոնցեպտը, որը մարմնավորում է մակնիշի ապագա փիլիսոփայությունը: Նոր նախատիպը անցած տարի ցուցադրված 45 EV կոնցեպտուալ մոդելի տրամաբանական զարգացումն է: Այն հրաժարվել է բարդ գծերից և աչքի է ընկնում մինիմալիստական դիզայնով, որը հետագայում կարտացոլվի սերիական մոդելներում: 



Միևնույն ժամանակ նորույթը որոշ տարրեր ժառանգել է իր նախորդից, օրինակ պիքսելային լուսարձակները: Prophecy-ում դրանք առկա են թե առջևի, թե հետևի օպտիկական բլոկերում, ինչպես նաև ներկառուցված են սփոյլերի մեջ: Ընկերությունում վտսահեցնում են, որ այս լուծումը շատ շուտով կհայտնվի արդեն իսկ վաճառվող ավտոմեքենաների վրա:  



Կոնցեպտը ստացել է շրջահոսելի կաթիլաձև թափք, թափանցիկ սփոյլեր և ռադիատորի կեղծ ճաղավանդակ, որը ներկառուցված է հետևի թափարգելի մեջ: Սրահում առաջարկվում են չորս առանձին նստատեղեր: Սրահի մուտքը հեշտացնելու համար դիզայներները հրաժարվել են նույնիսկ կենտրոնական կանգնակից:



Քանի որ ավտոմեքենան նախագծվել է որպես իքնավար մոդել, կենտրոնական բարձակին չեք տեսնի կառավարման ավանդական օրգանները: Ղեկի փոխարեն վարորդի նստատեղի երկու կողմերից տեղադրված են ջոյսթիքներ, իսկ սարքավորումների վահանակը արտացոլվում է ամբողջ առջևի վահանակը զբաղեցնող թվային դիսփլեյի վրա:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio