ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
RENAULT-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է SYMBIOZ-Ը՝ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԿՈՆՑԵՊՑԻԱՆ
13 Սեպտեմբեր 2017
Ֆրանկֆուրտ, 13 սեպտեմբերի, 2017 թ. – Renault-ն առաջին անգամ ցուցադրում է ապագայի ավտոմեքենայի իր կոնցեպցիան՝ SYMBIOZ-ը, որը միաժամանակ ներկայացնում է կոնցեպտ-կար և տուն, որոնք ներդաշնակորեն ինտեգրված են ոչ միայն միմյանց հետ, այլև մարդու կյանքին: SYMBIOZ կոնցեպցիան ենթադրում է, որ 2030 թ. ամենապահանջվածը կլինեն ինքնավար, էլեկտրական, ինտեգրված ավտոմեքենաները, որոնք կփոխգործակցեն «խելացի տների», քաղաքաների, այլ ավտոմեքենաների և ճանապարհային ենթակառուցվածքնեերի հետ:
«Ավտոմեքենայի նշանակությունը հետզհետե փոխվում է: Արդեն իսկ այսօր ավտոմեքենան ավելին է, քան կետից կետ տեղափոխվելու միջոց: Ժամանակակից տեխնոլոգիական ավտոմեքենաները վերածվում են ինտերակտիվ, անհատականացված տարածությունների, որոնք միավորում են վարորդին և ուղևորներին այլ ավտոմեքենաների և նրանց շուրջ գտնվող օբյեկտների հետ, - նշում է Թյերի Բոլորեն, Renault Խմբի մրցունակության գծով տնօերնը: - Այսօրվանից սկսած մինչև 2030 թ. մենք առաջարկելու ենք տարբեր նախագծեր ինքնավար ավտոմեքենաների ոլորտում, որոնք զգալիորեն կբարելավեն մեր հաճախորդների կյանքը և թույլ կտան նորովի նայել իրենց ավտոմեքենայի հնարավորություններին: Այս գաղափարներն արդեն իսկ իրենց արտացոլումն են գտնում Renault-ի սերիական ավտոմեքենաների մեջ:»
Renault SYMBIOZ կոնցեպցիան հիմնված է ամբողջովին էլեկտրական շարժիչների վրա և հանդիսանում է մթնոլորտային վնասակար արտանետումների կրճատմանն ուղղված ընկերության գլոբալ ռազմավարության մաս: Renault-ն՝ Եվրոպայում էլեկտրական ավտոմեքենաների վաճառքների առաջատարը, նախագծել է SYMBIOZ-ը, որպեսզի ցույց տա ավտոմեքենայի և տան միջև էներգիայի փոխանակման հնարավորությունը: Էներգիան հաղորդվում է տան և մեքենայի համար ընդհանուր հանդիսացող խելացի ցանցի միջոցով և կառավարվում է արհեստական բանականության կողմից, որն ունակ է գուշակել մարդու կարիքները: Օրինակ, համակարգը կարելի է ծրագրավորել այնպես, որեպսզի այն օգտագործի մարտկոցի մեջ կուտակված էներգիան պիկ ժամերին տան լուսավորման, էկրանների և կենցաղային տեխնիկայի շահագործման համար: Եթե տունը հոսանքազրկվում է, ավտոմեքենան հանդես կգա որպես էներգիայի պահուստային աղբյուր, որի հոսքը կարելի է կարգավորել և հետևել:
Renault SYMBIOZ` ոլորտի առաջնեկը
Առաջին անգամ ավտոսրահում հանդիսատեսները կարող են տեսնել տան հետ միակցված ավտոմեքենա: SYMBIOZ կոնցեպցիան ցուցադրում է տարբեր սցենարներ առ այն, թե ինչպես կարող է ավտոմեքենան օգտագործվել տան մեջ, կամ դրա կողքին, և ինչպես կարող է շահագործվել ճանապարհորդությունների ժամանակ:
Առաջին դեպքում SYMBIOZ-ը գտնվում է տան մեջ և հանդես է գալիս որպես լրացուցիչ մոդուլային սենյակ՝ օգտակար, շարժական, ինտերակտիվ տարածության տեսքով:
Երկրորդ սցենարում SYMBIOZ-ը պատկերում է այնպիսի իրավիճակ, որի ժամանակ ավտոմեքենան դառնում է տան շարունակությունը, երբ մեկնում եք հեռավոր ճանապարհորդության: Սրահի ընդարձակությունը պայմանավորվում է SYMBIOZ-ի հետևի անիվների, հետևի սռնու վրա գտնվող երկու էլեկտրական շարժիչների և հատակի տակ տեղադրված մարտկոցների փոխդասավորվածությամբ: Սարքավորումների հավաքվող վահանակի և առջևի պտտվող նստատեղերի համադրությունը թույլ է տալիս կատարելապես շահագործել SYMBIOZ-ը «Mind-off» ինքնավար ռեժիմում: Այս ռեժիմում վարորդը կարող է հանգստանալ և շփվել ուղևորների հետ, գիրք կարդալ կամ միանալ ինտերնետին: Միևնույն ժամանակ անհատականացման տեխնոլոգիան թույլ է տալիս համակարգին ավտոմատ կերպով ճանաչել վարորդին և ուղևորներին՝ համապատասխանեցնելով նստատեղերը յուրաքանչյուրի պահանջներին, վերարտադրել ուղևորների սիրելի երաժշտությունը, ինչպես նաև տրամադրել տեղեկատվական և ժամանցային այլ հնարավորությունների լայն տեսականի:
«Կյանքի յուրաքանչյուր փուլը խորհրդանշող թերթիկներով ծաղկի դիզայն-կոնցեպցիայի շրջանակներում ստեղծված կոնցեպտ ավտոմեքենաների առաջին սերիան ձգտել է կանխատեսել նոր սերիական մոդելների ոճն ու հնարավորությունները: Այսուհետ մեր բոլոր կոնցեպտները կփորձեն բացահայտել, թե ինչպիսի համատեղ ապագա է սպասում ավտոմեքենաներին և մարդկանց: SYMBIOZ-ը առօրյա կյանքի անբաժանելի մասն է, այն ավելին է, քան պարզապես փոխադրամիջոց: Սրան հասնելու համար մենք որոշել ենք օպտիմալացնել ավտոմեքենայի և տան դերերը՝ ֆիզիկապես կապելով դրանք միմյանց և դարձնելով դրանք հնարավորինս ավելի մոդուլային և ինտեգրված», - ասում է Լորենս վան դեն Աքերը, ընկերության կորպորատիվ դիզայնի գծով ավագ փոխնախագահը:
Իսկական դեմո-ավտոմեքենա SYMBIOZ-ի հենքի վրա՝ շուտով ճանապարհներին
Արդեն այս տարա վերջին Renault-ն կներկայացնի էլեկտրական դեմո-ավտոմեքենա, որը կմարմնավորի SYMBIOZ-ի տարրերի մեծամասնությունը: Այս ցուցադրական ավտոմեքենան ներկայացնում է մինչև 2023թ. բրենդի միջնաժամկետ տեսլականը և այն տեխնոլոգիաները, որոնք մոտ ապագայում կիրառվելու են Renault սերիական ավտոմեքենաներում: Դրանց թվում է, օրինակ, Megane և Espace ավտոմեքենաներում կիրառվող MULTI-SENSE համակարգը, որն ադապտացվում է վարորդի վարելաոճին: Դեմո-ավտոմեքենան կցուցադրի «Easy Connect» հենահարթակի միացրած ֆունկցիաներն ու ծառայությունները և առաջին անգամ կհամալրվի Renault-ի ինքնավար շարժակի տեխնոլոգիայով, որը հետագայում կստանա «Easy Drive» անվանումը:
Դեմո-ավոտմեքենայում հասանելի կլինեն վարման տարբեր ռեժիմներ, ներառյալ «Դասականը», «Դինամիկը» և «Ինքնավար վարումը»:
Մարտկոցների քաշը բաշխվել է այնպես, որպեսզի օպտիմալացվի ավտոմեքենայի քարշուժը, իսկ երկու էլեկտրական շարժիչները միասին ապահովում են ընդահնուր 500 կՎտ հզորություն և 660 Նմ առավելագույն ոլորող մոմենտ, իսկ 0-100 կմ/ժ թափառքը չի գերազանցում վեց վայրկյանը:
Խցիկի մոդուլային կառուցվածքի շնորհիվ «Ինքնավար վարում» ռեժիմը թույլ է տալիս կիրառել տարածության կարգավորման երեք տարբեր եղանակ:
Բաց մոտեցում նորարարություններին
SYMBIOZ-ի դեմո-տարբերակն արտադրվել է իրենց ոլորտներում նորարարությունների և տեխնոլոգիաների առաջատար հանդիսացող Renault-ի մի շարք գործընկներների մասնակցությամբ:
• LG-ն մասնակցել է ինտերֆեյսի նախագծմանը;
• Ubisoft -ն ապահովել է վիրտուալ հնարավորությունները;
• Devialet-ն պատասխանատու էր ավտոմեքենայի ձայնային համակարգերի համար;
• Sanef-ը նախագծել է ավտոմեքենայի և ճանապարհային ենթակառուցվածքների փոխհամագործակցության հնարավորությունները;
• TomTom-ը կիրառել է երկրագիտական տվյալների փոխանցման փորձը;
• IAV-ը տրամադրել է ինքնավար տեխնոլոգաիների ոլորտում իր ստեղծած ինժեներական նորարարությունները:
SYMBIOZ դեմո-ավտոմեքենայի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն 2017 թ. վերջին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: