Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Porsche-ն ներկայացրել է Taycan էլեկտրական մոդելը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

05 Սեպտեմբեր 2019

Գերմանական Porsche ընկերությունը ներկայացրել է ամբողջությամբ էլեկտրական Taycan մոդելը, որի համար արդեն հերթ են կանգնում Գերմանիայում, Կանադայում, Չինաստանում և այլ երկներում: Հետաքրքիր է, որ այն կարող է դառնալ ապրանքանշանի առավել պահանջված մոդելը, եթե իր մեկնարկի տարում կարողանա ավելի շատ նախնական պատվերներ հավաքել, քան առասպելական Porsche 911-ը: Ենթադրվում է, որ ներկայացված մոդելի արժեքը կսկսի 157 100 եվրոյից, իսկ առավել հագեցած մոդիֆիկացիան կառաջարկվի 191 000 եվրոյով:

Լիովին նոր Nissan Juke՝ հանրահայտ քրոսովերի երկրորդ սերունդը:

04 Սեպտեմբեր 2019

Ճապոնական Nissan ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է եվրոպական շուկայի համար նախատեսված Juke պաշտամունքային քրոսովերի նոր սերունդը: Ավտոմեքենան ավելի թեթև է դարձել, մեծացել է արտաքինից, ստացել է հարուստ համալրում, ինչպես նաև նոր շարժիչ և փոխանցումատուփ:

BMW i3 և i8 մոդելները ստացել են կոլեկցիոն տարբերակներ:

03 Սեպտեմբեր 2019

Գերմանական BMW ընկերությունը ներկայացրել է i3s էլեկտրամոբիլի և երկդռնանի i8 հիբրիդային ավտոմեքենայի հատուկ տարբերակները: Սերիան կսհամանափակվի 1000 օրինակ i3 և 200 օրինակ i8 մոդելներով, իսկ դրանց վաճառքը կմեկնարկի ընթացիկ տարվա նոյեմբերին, չնայած այն հանգամանքին որ վաճառքի գները դեռևս չեն հաղորդվում: 

Cupra-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրամոբիլը՝ Tavascan ամենագնացը:

02 Սեպտեմբեր 2019

Seat ընկերությանը պատկանող Cupra ապրանքանշանը ցուցադրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական մոդելը: Tavascan անվանումը ստացած կուպեատիպ քրոսովերի պաշտոնական շնորհանդեսը կկայանա ավելի ուշ՝ Ֆրանկֆուրտի ավտոսրահի շրջանակներում, և կմատնանշի, թե որ ուղղությամբ է զարգանլու արտադրողի ֆիրմային դիզայներական ոճը: 

Սկսվել են նորացված Nissan GT-R մոդելի վաճառքները:

01 Սեպտեմբեր 2019

Nissan ընկերությունը սկսել է GT-R MY20 մոդելի վաճառքերը: Առասպելական սպորտային ավտոմեքենան այս տարի նշում է իր 50-ամյակը և առանձնանում է մի շարք կատարելագործված ֆունկցիաներով, որոնք նպաստում են արտադրողականությանը և կառավարելիությանը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio