Volkswagen-ը ցուցադրել է ամբողջովին էլեկտրական ID.3 հեչբեքը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12 Սեպտեմբեր 2019
Ֆրանկֆուրտի ավտոսրահի շրջանակներում Volkswagen ընկերությունը գաղտնազերծել է MEB էլեկտրական մոդուլային հենահարթակի վրա կառուցված իր առաջին մոդելը: «Առաջնեկը» ID.3 անվանումը ստացած С-դասի հեչբեքն է, որը նաև առաջինն է ընկերության մոդելներից, որի վրա առկա կլինի ապրանքանշանի նոր լոգոտիպը: