Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Audi RS7 Sportback՝ 600 ձ.ուժ հզորությամբ հիբրիդային տարբերակով: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23 Սեպտեմբեր 2019

Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի RS7 Sportback մոդելը: Լիֆթբեքը ստացել է հիբրիդային մոդիֆիկացիա՝ 48 վոլտ լարմամբ ստարտեր-գեներատորով, ինչպես նաև սերիական A7-ից ավելի լայն թափք: Ենթադրվում է, որ Գերմանիայի և եվրոպական այլ երկների դիլերների մոտ մեքենան կհայտնվի արդեն այս տարվա վերջին: 

Hyundai-ը ներկայացրել է 45 EV էլեկտրական կոնցեպտը:

22 Սեպտեմբեր 2019

Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է էլեկտրական ավտոմեքենայի կոնցեպտ, որը ստացել է 45 EV անվանումը: Մեքենան սարքավորված է էլեկտրական շարժիչով և ինքնավար համակարգով: Մոդելի անվանումը ուղղակիորեն հիշեցնում է ուղիղ 45 տարի առաջ Թուրինում ներկայացված Hyundai Pony Coupe նախատիպի պատմությունը: Հենց այս ավտոմեքենան է համարվում ընկերության առաջին ինքնուրույն նախագծած փոխադրամիջոց:  

Էլեկտրական Byton M-Byte՝ 48-դյույմանոց վահանակով:

17 Սեպտեմբեր 2019

Հոնկոնգում գրանցված Byton ընկերությունը ներկայացրել է M-Byte էլեկտրական քրոսովերի սերիական մոդիֆիկացիան, որի հիմնական առանձնահատկությունը սարքավորումների 48-դյույմանոց կոր վահանակն է: Մոդելը հաճախորդներին կառաջարկվի հետևի քարշակմամբ կամ լիաքարշ տարբերակով՝ սկսած 45 000 եվրոյից: Առաջին պատվերները կընդունվեն 2020 թվականի առաջին կեսից: 

Jeep Wrangler Willys՝ հիշելով Երկրորդ համաշխարհայինի ամենատարածված ամենագնացը:

15 Սեպտեմբեր 2019

Ամերիկյան Jeep ընկերությունը հայտարարել է Wrangler ամենագնացի երկու սահմանափակ մոդիֆիկացիաների թողարկման մասին, որոնք ստացել են Black & Tan և Willys անվանումները: Առաջինը ավելի հարմարավետ է, քան սերիական Wrangler-ը, իսկ  Willys-ը առանձնանում է արտաճանապարհային որակներով:

Audi AI:TRAIL quattro` ճանապարհորդությունների ապագան: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13 Սեպտեմբեր 2019

Ֆրանկֆուրտի ավտոսրահում Audi ընկերությունը ցուցադրել է  AI:TRAIL quattro արտաճանապարհային կոնցեպտը: Խոսքը չի գնում սերիական մոդելի նախատիպի մասին: Ներկայացված շոու-կարը ցուցադրում է էքստրեմալ ճանապարհորդությունների համար նախատեսված էլեկտրական ամենագնացների դիզայներական տեսլականը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio