Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bentley-ն ներկայացրել է «թեթև» Flying Spur-ը՝ V8 շարժիչով (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13 Հոկտեմբեր 2020

Բրիտանական Bentley ընկերությունը ներկայացրել է Flying Spur մոդելի V8 շարժիչով մոդիֆիկացիան, որը որոշակիորեն ավելի թույլ է, քան ավանդական 6,0-լիտրանոց W12 ագրեգատով մոդիֆիկացիան: Հզորության հետ զուգահեռ 100 կիլոգրամով նվազել է նաև ավտոմեքենայի զանգվածը, ինչի շնորհիվ, ըստ Bentley-ի, սեդանը ավելի հարմարեցված է դարձել վարորդի կարիքներին:  Մոդելը հասանելի կլինի 4- և 5-տեղանոց տարբերակներով, իսկ առաջին եվրոպական գնորդներին կհասնի մինչև ընթացիկ տարվա ավարտը:


Կապոտի տակ տեղադրված է 4,0-լիտրանոց V8 շարժիչը՝ կրկնակի տուրբոմղիչով և ցածր ծանրաբեռնվածության ժամանակ գլանների կեսի անջատման հնարավորությամբ: Նշենք, որ նույն շարժիչը տեղադրվում է նաև Continental GT մոդելի վրա: Այն զարգացնում է 550 ձ.ուժ հզորություն և 700 Նմ ոլորող մոմենտ՝ համակցվելով 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և առջևի առանցքի միակցման հնարավորությամբ լիաքարշ համակարգի հետ:  



Բացի այդ, գոնրդներին հասանելի կլինեն Bentley Dynamic Ride ադապտիվ կախոցը՝ զսպանակների կոշտության կարգավորման հնարավորությամբ, լայնակի կայունության վերահսկման 48-վոլտանոց օպցիոնալ ակտիվ համակարգը և մի շարք այլ գերժամանակակից լուծումներ:



Զրոյից մինչև 100 կմ/ժ արագությունը «թեթև» Flying Spur-ը զարգացնում է 4,1 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 318 կմ/ժ: Համեմատության համար նշենք, որ 635 ձ.ուժ հզորությամբ և 900 Նմ ոլորող մոմենտով W12 սեդանին մինչև 100 կմ/ժ արագանալու համար անհրաժեշտ է 3,8 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը հասնում է 333 կմ/ժ:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio