ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կայացել է Buick Electra քրոսովերի համաշխարհային նորամուտը:
02 Հոկտեմբեր 2020
Auto China 2020 ցուցահանդեսի շրջանակներում ամերիկյան Buick ընկերությունը ներկայացրեց Electra քրոսովերի կոնցեպտը: «Թիթեռի թևեր» դռներով էլեկտրական կոնցեպտը ցուցադրում է, թե ինչպիսին կլինեն մակնիշի ապագա մոդելները և հանդես է գալիս որպես նոր տեխնոլոգիական լուծումների ցուցափեղկ: Buick Electra-ն նախագծվել է General Motors-ի ասիական տեխնոլոգիական կենտրոնում, իսկ անվանումը հղում է 1959-1990 թթ թողարկվող նույնանուն մոդելին:
Բազում հարթ մակերևույթների և սլացիկ ուրվագծի տեսքով արտայատվող դիզայնի ոճը ստացել է Potential energy անվանումը: Կոնցեպտը մատնանշում է Buick-ի էլեկտրական մոդելների ապագան: Electra-ն համալրվում է 23-դյույմանոց անվասկավառակներով և լուսադիոդային մատրիցային լուսարձակներով, որը բաղկացած է «հարաչափային մաթեմատիկական լարերից»:
Հատկանշական է, որ մոդելի արտաքին լուծումները զգալիորեն ոգեշնչված են տիեզերական թեմաներով: Սրահն առանձնանում է թափանցիկ տանիքով, չունի ավանդական առջևի վահանակ, որը իր հերթին փոխարինվել է կորագիծ դիսփլեյով: Ավտոմեքենայի ղեկը ծալվում է, ինչը նշանակում է, որ կոնցեպտը սարքավորված է ինքնավար տեխնոլոգիաներով: Նստատեղերը, ասես, «ճախրում են» օդում՝ ստեղծելով անկշռության տպավորություն, իսկ սրահի պարագծով կիրառված «ոսկեգույն պղնձի» ներդիրները «վերստեղծում են բաց տիեզերքի մթնոլորտ»:
Ավտոմեքենան սարքավորվում է օդափոխման թաքնված համակարգով, ֆոնային լուսավորության համակարգով, հետին տեսադաշտի էլեկտրոնային տեսախցիկով, լրացված իրականությամբ աշխատող պրոյեկցիոն դիսփլեյով, ինչպես նաև ձայնային օգնականով: Buick Electra-ի հիմքում ընկած է երկու էլեկտրական շարժիչների համար նախատեսված մասշտաբայնացվող հենահարթակը՝ Ultium Drive ուժային համակարգով: Դրա հզորությունը կազմում է 435 կՎտ, կամ 591 ձ.ուժ: Դա բավարար է, որ 0-ից 100 կմ/ժ արագությունը Electra-ն զարգացնի 4,3 վայրկյանում: Որպես հոսանքի աղբյուր է ծառայում Ultium մարտկոցը՝ կառավարման գրեթե անլար wBMS համակարգով: Այն հետևում է մարտկոցի աշխատանքին իրական ժամանակում և կարող է թարմացվել հեռահար կարգով: Մեկ ամբողջական լիցքավորումով Buick Electra-ն կարող է հաղթահարել 660 կիլոմետր:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: