Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW-ն ներկայացրել է նոր սերնդի M3 և M4 մոդելները:
23 Սեպտեմբեր 2020

Գերմանական BMW ընկերությունը  ներկայացրել է վեցերորդ սերնդի M3 սեդանն ու М4 կուպեն, որոնք կառանձնանան ռադիատորային ճաղավանդակի հսկա «քթանցնքերով», մեխանիկական փոխանցումատուփով և Competition տարբերակի համար հասանելի 510 ձ.ուժ հզորությամբ շարժիչով: 



Ինչպես ակնհայտ է դառնում, նորույթների դիզայնը իրականացված է 4 սերիայի BMW ոգով:  Երկու մոդելների առաջնամասը զարդարում է գրեթե ամբողջ տարածությունը զբաղեցնող ռադիատորի կրկնակի ճաղավանդակը, որին էլ ամրանում է համարանշանը: Բացի այդ, մեքենաները ստացել են ավելի ռելյեֆային կապոտ՝ օդափոխիչ անցքերով, հետևի՝ լրամշակված օպտիկա, ածխամանրաթելով ուժեղացված պոլիմերային տանիք, ինչպես նաև հատուկ նախագծված երկու ֆիրմային երանգ՝  Isle of Man Green կանաչն ու Sao Paolo Yellow դեղինը:



Թե՛ սեդանը, թե՛ կուպեն սարքավորվում են 3.0-լիտրանոց բիտուրբո շարժիչով, որը ստանդարտ տարբերակում զարգացնում է 479 ձ.ուժ հզորություն և 550 Նմ ոլորող ոմենտ: Հասանելի է նաև նույն ագրեգատի ավելի հզոր՝  Competition տարբերակը, որն առաջարկում է 510 ձ.ուժ հզորություն և 650 Նմ ոլորող մոմենտ: Առաջին դեպքում երկու մոդելներն էլ տեղից մինչև 96 կմ/ժ արագությունը զարգացնում են 4,1 վայրկյանում: Առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ ցուցանիշով, իսկ  M Driver փաթեթի շնորհիվ այն կարելի է հասցնել մինչև 290 կմ/ժ:  Competition մոդիֆիկացիան, ունենալով նույն առավելագույն արագությունը, 0-96 կմ/ժ թափառքի համար ծախսում է 3,8 վայրկյան: 



Բազային տարբերակներում BMW М3 և М4 մոդելները սարքավորվում են վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփով և ունեն հետևի քարշակում: Այսպիսի փոխանցումային համակարգը 22,7 կլիոգրամով ավելի թեթև է, քան ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփը և, ինչպես հայտարարում է արտադրողը, թույլ է տալիս առավել արդյունավետ բաշխել ավտոմեքենաների զանգվածը: Competition մոդիֆիկացիան հասանլի է միայն ավտոմատ փոխանցումատուփով և M xDrive լիաքարշ համակարգով, որն առանձնանում է M ակտիվ դիֆերենցիալի առկայությամբ:  Որոշակի հավելավճարի դիմաց այս լուծումները կարելի կլինի կիրառել և ստանդարտ տարբերակներում: 



Նորույթները սարքավորված են Adaptive M կախոցով, M Servotronic ղեկային կառավարման համակարգով, առջևի 6-մխոցանի 380-միլիմետրանոց և հետևի միամխոց 370-միլիմետրանոց արգելակներով: Որպես օպցիա հասանելի է նաև կարբոն-կերամիկական արգելակային համակարգը՝ ոսկեջրած ենթակիրներով, ինչպես նաև առջևի 400 մմ, և հետևի 380 մմ տրամագծով սկավառակներով: 



Բացի վերը նշածներից առաջարկվում է նաև M Carbon փաթեթը, որն իրենից ներկայացնում է ածխածնային մանրաթելով ուժեղացված պլաստիկ տարրերի հավաքածու: Այն ներառում է հետևի սփոյլեր, դիֆուզոր և արտաքին հայելիների վերդիրներ: Սրահի ստանդարտ նստատեղերը կարելի է փոխարինել կարբոնայիններով, որոնք 9,5 կիլոգրամով ավելի թեթև են: BMW M3 և M4 մոդելները  որպես ստանդարտ սարքավորվում են 198-դյույմանոց անվասկավառակներով առջևից, և 19-դյույմանոց անիվներով հետևից: Competition մոդիֆիկացիայի համար, համապատասխանաբար հասանելի են 19- և 20-դյույմանոց հղկված անվասկավառակները: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio