Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թողարկվել է Nissan Maxima-ի հոբելյանական տարբերակը:
22 Սեպտեմբեր 2020

Ճապոնական Nissan ընկերությունը հայտարարել է որ հյուսիսամերիկյան շուկա կհանի Maxima սեդանի հատուկ մոդիֆիկացիա: Դրա թողարկումը նվիրված է մոդելի 40-ամյա հոբելյանին,  և պատահական չէ, որ այն ստացել է 40th Anniversary Edition անվանումը: Մոդելի առաջին սերունդը ներկայացվել էր 1980 թվականին, իսկ ներկայումս շուկայում է արդեն 8-րդը, որը ռեսթայլինգի է ենթարկվել 2018-ին: 



Nissan Maxima 40th Anniversary Edition-ը կառանձնանա թափքի հատուկ գույնով՝ Slate Grey Pearl մոխրագույն երանգը կհամակցվի սև սնդուսափայլ տանիքի հետ: Արտաքին առանձնահատկությունների թվում են նաև հատուկ դիզայնով իրականացված 19-դյույմանոց սև անվասկավառակները և հատուկ սերիային պատկանելիությունը շեշտող տարբերանշանները: Սեդանի սրահը լրամշակված է կարմիր կաշվով, իսկ արագաչափի և պտուտաչափի թվատախտակները սպիտակ են՝ որպես տուրք Maxima-ի առաջին սերունդներում կիրառվող լուծմանը:



Maxima 40th Anniversary Edition-ի վաճառքի գինն ու տեխնիկական բնութագրերը դեռևս չեն բացահայտվում: Ոչ պաշտոնական տվյալներով հատուկ մոդիֆիկացիան կսարքավորվի 300 ձ.ուժ հզորությամբ 3,5-լիտրանոց  V6 շարժիչով, որը կհամակցվի ֆիրմային Xtronic վարիատորի հետ: Ակնկալվում է նաև, որ այն ավելի թնակ կլինի, քան ստանդարտ Maxima-ի արժեքն է, որը ԱՄՆ-ում սկսվում է 34,5 հազար դոլարից (մոտ 16 միլիոն 800 հազար դրամ ներկայիս փոխարժեքով):



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio