Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rolls-Royce-ը ներկայացրել է նոր տասնամյակի առաջին կոլեկցիոն մոդելը:
20 Սեպտեմբեր 2020

Բրիիտանական Rolls-Royce ընկերությունը հրապարակել է նոր տասնամյակի առաջին կոլեկցիոն մոդելի, այն է՝ Dawn կաբրիոլետի Silver Bullet մոդիֆիկացիայի լուսանկարները: Ընդամենը 50 օրինակով թողարկվող սերիան նվիրված է «որոտացող քսանականներին», որոնք նկարագրվում են որպես թեթևամտության և հանդգնության ժամանակաշրջան: 



Սերիական Rolls-Royce Dawn ավտոմեքենաների և «Արծաթե գնդակների» միջև տարբերությունները շատ չեն: Հատուկ սերիան առանձնանում է «ուլտրամետալիկ» Brewster Silver գույնով և սարքավորված է մնացած բոլոր կաբրիոլետների համար օպցիոնալ համարվող Aero Cowling շրջահոսիչներով, որոնք մոդելի կերպարին հաղորդում են սլացիկություն և նմանեցնում են այն ռոդսթերի: Հետևի շարքի նստատեղերը քողարկող վերդիրը պատրաստված է ալյումինից ու ածխածնային պլաստիկից և համալրված է քամուց պաշտպանող տիտանե էկրանով, որը կատարյալ հարթ դարձնելու համար լրամշակվել է հեղուկային հոնինգավորման մեթոդով: 



Կոլեկցիոն մոդելի հեղինակները շեշտում են, որ ոգեշնչվել են Silver մակնշմամբ՝ Rolls-Royce-ի պատմական մոդելներից, որոնց թվում են Silver Dawn, Silver King, Silver Silence, Silver Spectre և մի շարք այլ ավտոմեքենաներ:  Նոր Dawn Silver Bullet-ը ներկայացվում է որպես բաց տանիքով դասական սպորտային մեքենաների ժամանակակից մեկնաբանություն՝ «նրբագեղ և միևնույն ժամանակ հուզիչ»:



Տեխնիկական տեսանկյունից փոփոխություններ չեն կատարվել: Ինչպես և սերիական Dawn-ը,  Silver Bullet-ը սարքավորվում է 6,6-լիտրանոց V12 երկտուրբո բեզնինային շարժիչով, որը զարգացնում է 571 ձ.ուժ հզորություն և 820 Նմ ոլորող մոմենտ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio