ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Bentley-ն ներկայացրել է շքեղ Continental GT-ն Mulliner աթելիեից:
17 Սեպտեմբեր 2020
Բրիտանական պալատական Bentley Mulliner աթելիեն պատրաստել է Continental GT կուպեի նոր շքեղ տարբերակ, որն առանձնանում է էքստերիերի և ինտերիերի բացառիկ ձևավորմամբ: Նորույթը կցուցադրվի բրիտանական Բլենհեյմ պալատում ավանդաբար անցկացվող Salon Privé ցուցահանդեսի շրջանակներում սեպտեմբերի 22-ին, որտեղ դրան կընկերակցի Bentley Mulliner Bacalar մոդելը:
Առջևից Continental GT-ն գրավում է արծաթագույն Double Diamond ռադիատորային ճաղավանդակով և կողաթևերի ֆիրմային օդափոխիչ անցքերով: Բացի այդ մոդելի էքստերիերը առանձնանում է հետին տեսադաշտի հայլեիների բացառիկ կորպուսներով, լուսավորվող շեմքերով և Mulliner տարբերանշաններով: Նոր 22-դյույմանոց 9-շյուղանի անվասկավառակները զարդարված են Bentley նշանով, որը մշտապես մնում է ուղղաձիգ դիրքում:
Սրահի լրամշակման մեջ կիրառված է երկու գույների համադրություն, որոնցից մեկը համահունչ է թափքի գույնին, ինչպես նաև նստատեղերի, դռների և առջևի վահանակի պաստառապատման Diamond in Diamond կոնտրաստային դարձակարեր: Հաճախորդներին հասանելի կլինի Bentley-ի գունապնակում առկա գույների ութ տարբեր եռագույն համադրություն:
Սրահի ձևավորման համար կիրառաված յուրքանչյուր շեղանկյունը ստացվել է 712 առանձին կարով: Ամոբղջ ինտերիերը ձևավորոելու համար վարպետները կատարել են ավելի քան 400 000 կար, ինչը պահանջել է մեկուկես տարի: Կենտրոնական վահանակին առկա շեղանկյուններով նախշը կատարվել է ալմաստային ֆրեզավորմամբ: Կենտրոնական հատվածում տեղադրված է անալոգային ժամացույց, իսկ ուղևորի կողմից նկատելի են ավտոմեքենայի ուրվագծային պատկերը և Mulliner «ստորագրությունը»:
Continental GT Mulliner-ի համար հասանելի կլինի երկու ուժային ագրեգատներից մեկը՝ 635 ձ.ուժ հզորությամբ և 900 Նմ ոլորող մոմենտով 6,0-լիտրանոց W12 շարժիչը կամ 550 ձ.ուժ հզորությամբ և 770 Նմ ոլորող մոմենտով 4,0-լիտրոնաց V8 շարժիչը: Դրանք երկուսն էլ համակցվում են 8-աստիճան ռոբոտացված փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի հետ: Բացի այդ, կուպեն սարքավորվում է թափքի ճոճքը կանխող Bentley Dynamic Ride 48-վոլտանոց էլեկտրական համակարգով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: