Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է էլեկտրական Fiat 500 հեչբեքը:
09 Հունիս 2020

Մի քանի ամիս առաջ իտալական Fiat ընկերությունը ներկայացրել էր 500 մոդելի էլեկտրական կաբրիոլետը, իսկ այժմ հասել է հեչբեքի հերթը: Առաջինը ցուցադրվել է la Prima մոդիֆիկացիան, որը ի թիվս այլ լուծումների ստացել է համայնապատկերային տանիք և առաջարկում է թափքի երեք էքսկլյուզիվ գույն: Նոր Fiat 500 «la Prima»-ի պատվերները արդեն ընդունվում են՝ սկսած 34 900 եվրո արժեքից:



Նոր Fiat 500-ը կառուցված է ամբողջովին էլեկտրական հենահարթակի վրա և իր նախորդից տարբերվում է էքստերիերի և ինտերիերի նոր դիզայնով: Մոդելի ուժային ագրեգատը բաղկացած է 120 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից և 42 կՎտժ տարողությամբ քարշային մարտկոցից: Դրա շնորհիվ էլեկտրամոբիլը կարող է մեկ լիցքավորումով հաղթահարել մինչև 320 կմ WLTP ցիկլում, ինչպես նաև զարգացնել 150 կմ/ժ առավելագույն արագություն: Տեղից 50 կմ/ժ արագությունը զարգացնելու համար էլեկտրական Fiat 500-ին բավական է 3,1 վայրկյան:  



Առաջինը ներկայացվել է la Prima հարուստ մոդիֆիկացիան: Այն առանձնանում է համայնապատկերային տանիքով, հետևի սփոյլերով, ամբողջովին լուսադիոդային լուսարձակներով, 17-դյույմանոց անվասկավառակներով, սրահի քրոմապատ դեկորներով և էկոկաշվով լրամշակված նստատեղերով: Fiat 500 «la Prima»-ի համար առաջարկվում է նաև թափքի ներկվածքի երեք էքսկլյուզիվ երանգ՝ կանաչ Ocean Green-ը,  գործ Mineral Grey-ը և եռաշերտ կապույտ Celestial Blue-ն:



Էլեկտրամոբիլը առաջինը մոդելային շարքում ստացել է UConnect 5 մուլտիմեդիա համակարգը՝ 10,25-դյույմանոց սենսորային դիսփլեյով,  Apple CarPlay և Android Auto համակարգերի, ինչպես նաև զանազան ֆիրմային սերվիսների առկայությամբ: Fiat 500-ը սարքավորված է վարորդին օժանդակող՝ երկրորդ մակարդակի էլեկտրոնային համակարգերի հարուստ հավաքածուով, որը ներառում է ակտիվ քրուիզ-կոնտրոլ, շարժման շարքի պահպանման և կույր գոտիների վերահսկման ֆունկցիաներ, ինչպես նաև շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio