Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացահայտվել են էլեկտրական Fiat 500-ի լուսանկարները: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02 Մարտ 2020

Համացացնում հայտնվել են  նոր Fiat 500e էլեկտրամոբիլի լուսանկարները: Քաղաքային կոմպակտ այս մոդելը պահպանել է նախորդի համամասնություններն ու ոճը, սակայն ստացել է ավելի ժամանակակից տեսք: Ենթադրվում է, որ նոր Fiat 500e մոդելի պաշտոնական նորամուտը կկայանա մոտ օրերին, երբ այն կցուցադրվի առցանց՝ զրկվելով կորոնավիրուսի հետևանքով չեղարկված Ժնևի ավտոսրահում ներկայացվելու հնարավորությունից: 


Ներկայումս ոչ մի ստույգ տեղեկություն նոր էլեկտրական Fiat-ի մասին չկա: Կարելի է ենթադրել, որ այն զգալիորեն կգերազանցի նախորդ սերնդի մոդելին: Հիշեցնենք, որ առաջին սերնդի էլեկտրական 500e-ն թողարկվում էր 2013-ից 2017 թվականները և սրաքավորվում էր 113 ձ.ուժ հզորությամբ և 200 Նմ ոլորող մոմենտով մեկ էլեկտրական շարժիչով:  



Այդ մոդելը սարքավորվում էր 24 կՎտժ տարողունակությամբ մարտկոցով, որն ապահովում էր 130-160 կմ վազք: Նախնական տվյալներով նոր 500e-ի վազքի պաշարը կավելանա կրկնակի, իսկ մի գուցե՝ հասնի նույնիսկ մինչև 400 կմ: Ըստ որոշ խոսկացությունների,  Fiat 500e-ն կդառնա մոդելի միակ մոդիֆիկացիան, քանի որ ընկերությունը կհրաժարվի ներքին այրման շարժիչներից՝ ստիպված լինելով պահպանել վնասակար արտանետումների նոր չափորոշիչները:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio