Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Polestar-ը հրապարակել է Precept կոնցեպտի նոր լուսանկարներ:
07 Ապրիլ 2020

Polestar ապրանքանշանը, որը հավասար բաժնեմասերով պատկանում է  շվեդական Volvo և չինական Geely ընկերություններին, Precept կոնցեպտի նոր լուսանկարներ է հրապարակել: Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ վերամշակված շշերից և ձկնորսական ցանցերից պատրաստված սրահով կոնցեպտը, ցուցադրում է ապագա մոդելների, այդ թվում Polestar 3 քրոսովերի ոճի հետագա զարգացումները:



Precept-ի վերաբերյալ առաջին մանրամասները հրապարկվել են այս տարվա փետրվարին: Շոու-կարը արտաքին չափսերով համեմատելի է 7-րդ սերիայի BMW-ի հետ, իսկ դրա անվային բազան հավասար է 3,1 մետրի, ինչը 160 միլիմետրով ավելին է, քան Volvo S90 սեդանի ցուցանիշը: Ավտոմեքենայի դիզայնը ընկերությունում բնութագրում են «աթլետիկ մինիմալիզմ» բառերով և հենց այդ կոնցեպտն էլ կկիրառվի ապագա սերիական Polestar 3 քրոսովերում:  



Polestar-ում չեն ճշտում, արդյոք «ապրանքային» մոդելները ևս կստանան այն անսովոր նյութերը, որոնք կիրառվում են Precept-ի սրահում, օրինակ՝ նստատեղերի պաստառապատման համար օգտագործվող վերամշակված պլաստիկ շշերը կամ հատակի ծածկի համար օգտագործվող հին ձկնոսրական ցանցերը: Նորույթի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն միայն նորամուտից առաջ, որը նախատեսված է 2021 թվականին: 



Ինչ վերաբերում է Precept-ին, ապա այն ցուցադրում է, թե որ ուղղությամբ է շարժվում  Polestar-ը, ընդ որում ոչ միայն դիզայնի և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, այլև թվային լուծումների առումով: Կոնցեպտի սրահում կենտրոնական դիրք են զբաղեցնում 15-դյույմանոց ուղղաձիգ դիսփլեյը և թվային սարքավորումների 12,5-դյույմանոց   վահանակը՝  ներկառուցված տեսախցիկներով ու վարորդի և ուղևորների աչքերին հետևող ցուցիչներով:  



Polestar ավտոմեքենաների արտադրությունը ծավալվում է չինական Չենդու քաղաքի արդյունաբերական կենտրոնում կառուցված նոր գործարանում: Մինչև վերջերս այստեղ հավաքում էին մայն Polestar 1 մոդելը, իսկ մարտի վերջից սկսվեց նաև Polestar 2-ի արտադրությունը: Գործարանը ունակ է տարեկան արտադրել մինչև 500 000 ավտոմեքենա, որոնց մի մասը կիրացվի տեղական շուկայում, իսկ մնացածը բաժին կհասնի այլ երկների:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio