Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Polestar Precept՝ ավտոմոբիլային ապագայի նոր տեսլական:
24 Փետրվար 2020

Շվեդական Polestar ապրանքանշանը գաղտանզերծել է Precept կոնցեպտը, որի հիմնական առանձնահատկությունը վերամշակված շշերից և ձկնորսական ցանցերից պատրաստված սրահն է: Ավտոմեքենայի հանրային նորամուտը կկայանա հաջորդ շաբաթ մեկնարկող՝ Ժնևի միջազգային ավտոսրահում: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Precept-ին սերիական ապագա է սպասվում:



Այս մոդելով ընկերությունը նախատեսում է քայլ կատարել դեպի էկոլոգիական ապագա, ցույց տալ, թե որ ուղղությամբ են զարգանում մակնիշի ոճաբանությունն ու մուլտիմեդիա համակարգերը: Ցուցադրական մոդելի անվանման մեջ թաքնված են դրա առաքելության կետերը: Սրանով Polestar-ը ձգտում է բարձրաձյանել իր մասին՝ որպես ինքնուրույն բրենդ, և մետաղի օգնությամբ է նկարագրում նոր մոդելներում կիրառվող դիզայնի եզակի փիլիսոփայությունը: 



Հենց դիզայնի առումով Polestar-ը նկատելի մեծ քայլ է կատարել և ներկայումս գրեթե չի ընկալվում որպես Volvo-ի անբաժանելի մաս: Դրա գծերը սրացել են, իսկ ուրվագիծը դարձել է ավելի դինամիկ:  Ընկերությունում մատնանշում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են «աթլետիկ մինիմալիզմն» ու «աերոդինամիկ արդյունավետությունը»: Առանձին ուշադրություն է դարձվել երկրորդ շարքի ուղևորերի հարմարավետությանը: Դրան զգալիորեն նպաստում են մեքենայի երկար անվային բազան՝ 3,1 մետր, ինչը համեմատելի է 7-րդ սերիայի BMW-ի ցուցանիշին,  և հատակի տակ խորը տեղադրված մարտկոցը: 



Polestar Precept-ի գլխավոր առանձնահատկություններից է ռադիատորի ավանդական ճաղավանդակի տեղում առկա SmartZone բաժանմունքը: Այստեղ ներկառուցված են երկու ռադար և բարձր տվայնությամբ տեսախցիկ, որոնք ծածկված են թափանցիկ վահանակով: Ակտիվ հեռաչափը տեղադրված է տանիքին՝ անմիջապես դիմապակու կողեզրից հետո: SmartZone գոտի վերին հատվածում առկա է հատուկ բացվածք, որն ապահովում է լրացուցիչ սեղմիչ ուժ և նպաստում աերոդինամիկ դիմադրության նվազմանը: Մեքենայի հետնամասում օդի հոսքի կայունությունը ապահովում են հորիզոնական շեղբն ու երկու ուղղաձիգ թևիկները: 



Ինչպես և որոշ այլ կոնցեպտներ, այս մեկն էլ կողային հայելիների փոխարեն օգտագործում է տեսախցիկներ: Սրահի պլաստիկ վահանակներն ու նստատեղերի թիկնակները պատրաստված են Bcomp կենսակոմպոզիտային նյութից, որը 50 տոկոսով ավելի թեթև է և պարունակում է 80 տոկոսով ավելի քիչ պոլիմերներ:  Նստատեղերի պաստառապատումը իրականացված է վերմշակված պլաստիկ շշերից, իսկ հատակի ծածկը՝ ձկնորսական ցանցերից պատրաստված նյութերով, ինչն, ըստ  Polestar-ի տեսլականի, պետք է ձևավորի «պրեմիում-կարգի նոր շքեղություն»:



Կոնցեպտի սրահում տեղադրված են 15-դյույմանոց ուղղաձիգ դիսփլեյ և 12,5 դյույմ անկյունագծով սարքավորումների թվային վահանակ: Դրանց մեջ ներկառուցված են վարորդի և ուևորի հայացքին հետևող տեսախցիկներ և մոտեցման ցուցիչներ: Դրանք թույլ են տալիս ավտոմատ կերպով կարգավորել սարքավորումների էկրանների լուսավորությունը, ինչպես նաև կարող են նախազգուշացնել վարորդին, եթե վերջինս երկար ժամանակով շեղում է հայացքը ճանապարհից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio