ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Fiat 500-ը վերածել են լողափային պիքապի՝ ներկառուցված ցնցուղով: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05 Հուլիս 2018
Garage Italia ատելիեն և դիզայնի Pininfarina ստուդիան, համագործակցելով Fiat-ի տեխնիկական մասնագետների հետ, նախագծել են պաշտամունքային Fiat 500 մոդելի հատուկ տարբերակ, որը ստացել է Spiaggina: Ավանդական ավտոմեքենայից «լողափային» Fiat-ը տարբերվում է տանիքի բացակայությամբ, պաշտպանիչ աղեղով, ավելի ցածր դիմապակիով, ինչպես նաև բեռնահրապարակի և ներկառուցված ցնցուղի առկայությամբ:
Fiat 500 Spiaggina by Garage Italia ավտոմեքենան ստեղծվել է 1960-ականների նույնանուն մոդելի ոճով և նվիրված է միանգամից երկու նշանակալից հոբելյանի՝ Fiat 500-ի արտադրման և դրա առաջին հատուկ տարբերակի թողարկման 60-ամյակներին: Ավտոմեքենայի թափքը ներկված է «ամառային» գույներով՝ երկնագույնի՝ Volare Blue և սպիտակի՝ Perla White երանգներով:
Fiat 500 Spiaggina-ի բեռնավորման բաժանմունքը կրկնում է շքեղ զբոսանավերի տախտակամածերի դիզայնը՝ փայտյա լրամշակմամբ: Վարորդի և առջևի ուղևորի առանձին նստատեղերի փոխարեն առաջարկվում է միասնական բազմոց՝ ևս մեկ ուղերձ հեռավոր 60-ականերից:
Ավտոմեքենայի ինտերիերի լրամշակման մեջ օգտագործվում է Foglizzo կաշի՝ անջրաթափանց ծածկույթով: Իսկ ներկառուցված ցնցուղը օգտակար կլինի այն ժամանակ, երբ կցանկանաք լվալ լոգանքի պարագաները:
Բացի «լողափային» Fiat 500-ից իտալական ընկերությունը ներկայացրեց նաև Spiaggina 58 մոդելի սահմանափակ թողարկումը: Ընդհանուր առմամբ նախատեսվում է արտադրել 1958 հատ նման ավտոմեքենա բացառապես կաբրիոլետ թափքով:
Սովորական ավտոմեքենաներից Spiaggina 58-ը առանձնանում է թափքի էքսկլյուզիվ գույնով, ռետրո ոճի անվասկավառակներով, բեժ գույնի փափուկ տանիքով և կողային հայելիների քրոմապատ վերդիրներով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: