ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Benz X-Class-ը դարձել է Մայբախի պես շքեղ: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02 Հուլիս 2018
Carlex Design աթելիեն ներկայացրել է Mercedes-Benz X-Class պիքապի շքեղ տարբերակը՝ Yachting Edition անվանմամբ: Այն ստացել է թափքի ածխածնային մանրաթելից պատրաստված նոր տարրեր, ինչպես նաև Mercedes-Maybach S650 կաբրիոլետից փոխառած լուծումներ:
Mercedes-Benz X-Class-ի համար Carlex-ի մասնագետները նախագծել են կարբոնային համալիր լուծում, որը բաղկացած է տասնհինգ տարբեր մասերից: Ի թիվս այլ տարրերի այն ներառում է առջևի թափարգելը, կապոտի վերդիրը, հետևի թափարգելը, սփոյլերը, անվասկավառակները և հետևի լուսարձակների շրջանակները:
Ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ վերաձևափոխվել է՝ Nappa Porzellan կաշվի (այն կիրառվում է Mercedes-Maybach վերջին մոդելների լրամշակման համար), ալկանտարա կաշվի և փայտի էկզոտիկ տեսակների օգնությամբ:
Բացի այդ X-Class-ի վրա տեղադրվել են Mercedes-Maybach S650-ի անվասկավառակներն ու ռադիատորի վանդակաճաղը, իսկ ավտոմեքենայի թափքն էլ ստացել է հատուկ գունային համադրություն՝ բաց բեժից մինչև շոկոլադային դարչնագունւյը:
Mercedes-Benz X-Class Yachting Edition-ը կթողարկվի սահմանափակ քանակությամբ: Մոդելի նախնական արժեքը կկազմի մոտ 105 հազար եվրո (59 միլիոն դրամ):
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: