Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Toyota Auris-ը կսարքավորվի երկու հիբրիդային համակարգերով:
06 Մարտ 2018

Toyota ընկերությունը Ժնևի միջազգային ավտոսրահում ներկայացրեց նոր սերնդի Auris հեչբեքը: Այս հինգդռնանի մոդելը հաճախորդներին այսուհետ կառաջարկվի նաև երկու տարբեր հիբրիդային սարքավորումներով:

Այս ագրեգատներից մեկը ստեղծվել է 1,8 լ բենզինային մթնոլորտային շարժիչի հիման վրա, և դրա հզորությունը կազմում է 122 ձ.ուժ: Երկրորդի հիմքում նույնպես մթնոլորտային 2,0-լիտրանոց շարժիչն է, որի շնոիհիվ հիբրիդային ագրեգատի ընդհանուր հզորությունը հասցվել է 180 ձ.ուժ: Ճապոնական արտադրողը սրանից զատ այլ տեղեկություններ չի հաղորդել ոչ ագրեգատների, ոչ էլ դրանցով սարքավորված ավտոմեքենաների դինամիկ բնութագրերի մասին: Նոր սերնդի Toyota Auris-ը հսանելի կլիի նաև 1,2 ծավալով բենզինային տուրբոշարժիչով, որի հզորությունը կկազմի 116 ձ.ուժ:



Նորույթը կառուցված է TNGA ճարտարապետության կիրառմամբ ստեղծված նոր հենահարթակի հիման վրա, որը նաև օգտագործվել է վերջին սերնդի Prius և Camry ավտոմեքենաների, ինչպես նաև կոմպակտ C-HR քրոսովերի շասսիների ստեղծման համար:

Նոր Toyota Auris-ի գաբարիտային երկարությունը կազմում է 4370 միլիմետր, լայնությունը՝ 1790 մմ, բարձրությունը՝ 1435 մմ, իսկ անվային բազան հասցվել է 2640 միլիմետրի: Այսպիսով, հեչբեքի նոր տարբերակը 40 մմ ավելի երկար, 30 մմ ավելի լայն և 25 մմ ավելի ցածր է, քան դրա նախորդը:



Հիշեցնենք, որ Ժնևում Toyota-ն ներկայացրել է նաև Supra սպորտային ավտոմեքենայի նախատիպը: Այս կոնցեպտը ստացել է GR Supra Racing Concept անվանումը, իսկ դրա նախապատրաստմամբ զբաղվել է Toyota-ի մրցարշավային ստորաբաժանումը՝ Gazoo Racing-ը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio