ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ահա այսպիսին կլինի նոր Toyota Supra-ն: Ներկայացվել են առաջին պատկերները:
06 Մարտ 2018
Toyota ընկերությունը Ժնևում ներկայացրեց GR Supra Racing Concept նախատիպը, որը պատկերացում է տալիս յան մասին, թե ինչ տեսք կունենան վերածնված Supra մոդելի ճանապարհային և մրցարշավային տարբերակները: Տեխնիկական տվյալների վերաբերյալ հաղորդվում է միայն, որ Gazoo Racing ստորաբաժանման նախագծած մոդելը ստացել է առաջնամասում գտնվող շարժիչ և հետևի քարշակում:
Toyota GR Supra Racing Concept-ի թափքի պանելների մեծամասնությունը պատրաստված է կոմպոզիտային նյութերից: Դրանք կիրառված են թափարգելների, սփլիթերի, դիֆուզորի, շեմքերի, կապոտի, կողային հայելիների և հետևի հակաթևի մեջ: Հետաքրքիր է, որ առջևի հողմապակին և կողային պատուհանները պատրաստված են պլաստիկից:
Կոնցեպտը սարքավորված է նաև մեկ մանեկով ամրացվող BBS անվասկավառակներով, Michelin սպորտային անվադողերով, Brembo արգելակներով և արտանետման մրցարշավային համակարգով: GR Supra Racing Concept-ի սրահում տեղադրված են սպորտային նստատեղեր, ղեկը հանովի է, առկա են անվտանգության կարկասն ու հրշեջ համակարգը: Նախատիպի դռները լրամշակված են կարբոնային պանելներով:
Թե երբ կարտադրվի Supra-ի ճանապարհային տարբերակը դեռևս չի հաղորդվում: Սակայն մինչ այդ հայտնի էր դարձել, որ այն կսարքավորվի 340 ձ.ուժ հզորությամբ և 450 Նմ ոլորող մոմենտով վեցգլանանի շարժիչով և 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով: BMW-ի հետ համատեղ նախագծվող այս ավտոմեքենան ունակ կլինի արագանալ 0-ից մինչև 100 կմ/ժ ընդամենը 3,8 վայրկյանում: Մինչ այդ բոլոր ցանկացողները կաորղ են սպասել, որ Toyota GR Supra Racing Concept-ը կհայտնվի ապրիլին թողարկվող Gran Turismo Sport համակարգչային խաղում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: