Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շքեղության նոր չափորոշիչ՝ BMW M8 Gran Coupe (բոլոր պաշտոնական լուսանկնարները)
08 Մարտ 2018

Ժնևի միջազգային ավտոսրահում կայացավ BMW M8 Gran Coupe մոդելի համաշխարհային նորամուտը, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կլինի վերածնված ութերորդ սերիայի չորսդռնանի տարբերակը: Ներկայացված կոնցեպտի գլխավոր առանձնահատկություններից էր հատուկ քամելեոն-ներկածածկույթը, որը կախված լուսավորությունից կարող է փոխել գույնը կանաչից մինչև մոխրա-կապտագույն: 



Գերմանական ավտոարտադրողը տեխնիկական մանրամասներ չի հաղորդւոմ  մոդելի մասին: Շեշտվում է միայն, որ M8 Gran Coupe-ի թափքի պանելների մի զգալի մասը պատրաստված է կարբոնով ամրացված պալստիկից: Խոսքը, մասնավորապես, տանիքի և առջևի կողաթևերի օդափոխիչ վանդակաճաղերի մասին է: Դրանից զատ կարելի է նշել, որ կոնցեպտի առջևի օպտիկան իրականացված է M8 GTE կուպեի ոճով, մի ավտոմեքենա, որը 2018 թվականին մասանկցելու է դիմացկունության մրցավազքերին, այդ թվում Լը-Մանի 24 ժամանոց մարաթոնին:



Ենթադրվում է, որ սերիական չորսդռնանի ավտոմեքենան կհամալրի BMW-ի մոդելային շարքը 2019 թվականի ընթացքում: Մինչև ընթացիկ տարվա ավարտը հաճախորդներին կառաջարկվի 8-րդ սերիայի կուպեի սերիական տարբերակը, որը BMW-ի տեսականու մեջ կփոխարինի 6-րդ սերիային: Իսկ վերջինիս անվանումը կտրվի մեծ հեչբեքին, որը մինչ օրս հայտնի էր 5-րդ սերիայի GT անվանմամբ: Հիշեցնենք նաև, որ կուպեի կոնցեպտուալ նախատիպը ցուցադրվել էր 2017 թվականի գարնանը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio