ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Porsche էլեկտրական քրոսովեր՝ 600 ձ.ուժ և երեք էկրան:
07 Մարտ 2018
Porsche ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց կոնցեպտուալ էլեկտրական քրոսովերը, որը ստացել է Mission E Cross Turismo անվանումը: Նախատիպի առաջնամուտը կայացավ Ժնևի ավտոսրահի շրջանակներում:
Ավտոմեքենան սարքավորված է ամբողջովին էլեկտրական ուժային ագրեգատով, որի հզորությունը կազմում է 600 ձ.ուժ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը Missin E Cross Turismo-ն զարգացնում է 3,5 վայրկյանից էլ պակաս ժամանակում, իսկ մինչև 200 կմ/ժ՝ 12 վայրկյանից էլ պակաս: Այս ամենով հաներձ ավտոմեքենայի ընթացքի պաշարը գերազանցում է 500 կիլոմետրը: Մոդելի գաբարիտային երկարությունը կազմում է 4,95 մետր, իսկ լիցքավորումը կարելի է կատարել թե արագ լիցքավորման կայաններում, թե ինդուկցիոն եղանակով: Ընդ որում 15 րոպեն էլ բավարար է, որպեսզի ընթացքի պաշարն ավելանա 400 կիլոմտրով (ընդհանուր տարողութնակության շուրջ 80%):
Mission E Sport Turismo-ի սարքավորումները ներառում են հետևի շրջադարձային հետևի անիվները և պնևմատիկ կախոցը, որը անհրաժեշտության դեպքում թույլ է տալիս 50 մմ-ով մեծացնել ճանապարհային լուսածերպը: Porsche Mission E Sport Turismo-ի սրահն առանձնանում է երեք մեծ էկրաններով, որոնցից մեկը փոխարինում է սարաքավորումների վահանակը: Բացի այդ կենտրոնական բարձակի վրա տեղադրված է սենսորայինի ստեղներով մեծ պանել, որը թույլ է տալիս կառավարել կլիմատիկ սարքի աշխատանքը: Կոնցեպտը սարքավորված է չորս անհատական նստատեղերով: Նորագույն տեխնոլոգիաների թվում է վարորդի հայացքին հետևող համակարգը, որն աշխատում է հետին տեսադաշտի հայելու մեջ տեղադրված տեսախցիկի շնորհիվ: Այն որոշում է վարորդի հայացքի ուղղությունը և այդ տվյալների հիման վրա լուսավորում կամ ավելի վառ է դարձնում սարքավորումների վահանակի վրա արտացոլվող այս կամ այն տվյալները:
Նշենք նաև, որ Ժնևի ավտոսրահում Porsche ընկերությունը ներակայացրեց նաև նորացված 911 GT3 RS մոդելը: Այն սարքավորվում է 4 լիտր ծավալով մթնոլորտային շարժիչով՝ 520 ձ.ուժ հզորությամբ, որը թույլ է տալիս տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնել 3,2 վայրկյանում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: