Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Audi-ն Ժնևում ցուցադրեց էլեկտրական քրոսովերի նախասերիական տարբերակը:
06 Մարտ 2018

Audi ընկերությունը Ժնևի միջազգային ավտոսրահում ներկայացրեց իր առաջին էլեկտրական մոդելի նախասերիական տարբերակը՝  e-tron անվանումն ստացած քրոսովերը: Ցուցադրված ավտոմեքենան ծածկված է հատուկ քողարկիչ պատկերով՝ e-tron գրվածքով:  Audi-ն դեռևս չի բացահայտում քրոսովերի տեխնիկական մանրամասները՝ նշելով միայն, որ այն կսարքավորվի լիաքարշ համակարգով իսկ 30 րոպե տևողությամբ լիցքավորումը կբավարարի «երկարատև ճանապարհորդության» համար:


 
Նախատեսվում է, որ Audi e-tron-ի արտադրությունը կսկսվի Բելգիայում գտնվող գործարանում 2018 թվականի վերջին: Արտադրության մեկնարկից առաջ Audi-ն կիրականացնի մոդելի փորձարկումները իրական պայմաններում, իսկ այդ աշխատանքի մեջ կներգրավվեն 250 թեստային ավտոմեքենա: Փորձարկումները կիրականացվեն  մինուս 20-ից մինչև պլյուս 50 ջերմաստիճանի պայմաններում, ինչպես նաև բարձր լեռնային գոտիներում և Նյուրբուրգրինգի մրցուղում: Ընդհանուր առմամբ ավտոմեքենաները կանցնեն ավելի քան հինգ միլիոն կիլոմետր: 


 
Audi ընկերության ղեկավար Ռուփերթ Շադլերը միջոցառման ժամանակ նշեց, որ արդեն 2020 թվականին ավտոարտադրողի մոդելային շարքը կընդգրկի երեք էլեկտրամոբիլ. e-tron-ին կմիանան սեդանն ու մեկ այլ՝ ավելի կոմպակտ քրոսովեր: Եվս հինգ տարի անց՝ 2025 թվականին Audi-ի մոդելային շարքը կհամալրվի ընդհանուր թվով 20 էլեկտրական և փլագին հիբրիդային ավտոմեքենաներով:

Հիշեցնենք, որ Audi-ի էլեկտրական քրոսովերի առաջին տարբերակը կոչվում էր e-tron quattro և ցուցադրվել էր 2015 թվականին Ֆրանկֆուրտի ավտոսրահում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio