Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր Mercedes Sprinter` 1700 կոնֆիգուրացիա և բազում նոր տեխնոլոգիաներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07 Փետրվար 2018

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց Sprinter կոմերցիոն ավտոմեքենաների նոր սերնդի ընտանիքը: Մոդելը նախագծված է «իրերի ինտերնետ» կոնցեպցիայի շուրջ, առաջարկվում է թե առջևի, թե հետևի քարշակմամբ և հնարավորություն է տալիս հավաքել շուրջ 1700 փոխդասավորվախությամբ տարբերակներ, կախված թափքի և շասսիի տեսակից, թափքի երկարությունից, շարժիչներից և բեռնատարողությունից:


 
Ավտոմեքենան սարքավորված է նորագուն սերնդի MBUX մուլտիմեդիա համակարգով, որը վերջերս ցուցադրվեց նոր A-դասի ավտոմեքենայի վրա, և  Mercedes-ի՝ ֆիրմային Mercedes PRO connect համակարգով, որի շնորհիվ ավտոմեքենաները մշատպես միացած կլինեն համացանցին: Դրա շնորհիվ ավելի հեշտ կդառնա ավտոմեքենայի աշխատանքին հեռավար կարգով հետևելը, ներառյալ, օրինակ, գտնվելու վայրի հայտանբերումն ու վառելիքի մակարդակը վերահսկելը:


Նոր Sprinter-ն առաջարկվում է վեց տեսակի թափքով՝ պանելային ֆուրգոնից մինչև 20-տեղանի ուղևորատար ավտոբուսը: Հասանելի է նաև անվային բազայի հինգ տարբերակ՝ 2350մմ - 4325մմ տիրույթում: Մոդիֆիկացիայից կախված բեռնատարողությունը կարող է տատանվել 2,5-ից 5,5 տոննայի սահմաններում, ընդ որում առջևի քարշակմամբ տարբերակները ունակ են տեղափոխել մոտ 50 կգ ավելի բեռ: Վերջինների համար առաջարկվում է 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը, իսկ լիաքարշ տարբերակների համար՝ 7-աստիճան ավտոմատը:



Sprinter-ի ընտանիքի համար հասանելի է դիզելային շարժիչների լայն ընտրույթուն՝ ներառյալ 190 ձ.ուժ (440 Նմ) V6 տարբերակը: Ակնկալվում է, որ 2019 թ շուկա կհանվի նաև էլեկտրական ագրեգատով Mercedes Sprinter-ը, որը նախատեսված կլինի մեծ քաղաքներում բեռնափոխադրումներ իրականացնելու համար: 



Առաջին ավտոմեքենաները պատվիրատուներին կհասցվեն արդեն այս տարվա հուլիսին գերմանական Լյուդվիգսֆելդ և Դյուսելդորֆ քաղաքների գործարաններից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio